Ժամանակակից սառնարանների հնարավորությունները իսկապես զարմացնում են, քանի որ դրանք աշխատում են OC Android բազայի վրա և կարող են ցանկացած պահի միանալ համացանցին: Ավելին՝ «խելացի» սառնարաններում նախատեսվում են հեռուստացույցի, բրաուզերի և երաժշտական կենտրոնի առկայություն:
LG ընկերությունն այս տարի ներկայացրել է էներգաարդյունավետ նոր սառնարաններ: Մշակողների վստահեցմամբ՝ նոր մոդելները 20 տոկոսով տնտեսում են էլեկտրաէներգիան: Դա հնարավոր է դարձել շնորհիվ հատուկ պրոցեսորի: Door-in-Door կոնստրուկցիան հասանելիություն է տրամադրում հայտնի սննդամթերքներին և խմիչքներին: Այն նաև 41 տոկոսով նվազեցնում է սառը օդի կորուստը:
Նման մոդելի օրինակ կարող է ծառայել LG GC-B2 GAQV-ը: