Ֆրենսիս Բին Քոբեյնը` լեգենդար Քուրթ Քոբեյնի դուստրը, Twitter-ի իր ընթերցողներին հայտնել է, որ իր հոր մասին փաստագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերն է: Ժապավենը կստանա Kurt Cobain: Montage of Heck անվանումը: Ֆիլմը կթողարկվի հաջորդ տարի` HBO հեռուստաալիքով: Ֆիլմի անվանումն ընտրվել է ի պատիվ փորձնական թրեքի, որը Քոբեյնը ձայնագրել է 1988-ին, գրում է Spletnik.ru-ն:
Ռեժիսորը Բրեթ Մորգենն է: Նա երաժշտի արխիվի նկատմամբ հասանելիություն է ձեռք բերել, որտեղ շատ տեսագրություններ և ձայնագրություններ, ինչպես նաև լուսանկարներ է հայտնաբերել: Մորգենը կինոնկարի ուղղությամբ աշխատել է 8 տարի: