Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ֆրանսիան լուրջ սխալ կգործի՝ ճանաչելով Պաղեստինը, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Պաղեստինյան պետության ճանաչումը Ֆրանսիայի համար լուրջ սխալ կդառնա»,- ասել է նա Երուսաղեմում:
Պաղեստինի ճանաչման քվեարկությունը Ֆրանսիայում տեղի է ունենալու դեկտեմբերի 2-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանը մտադիր է Պաղեստինի՝ որպես անկախ պետության ճանաչման քվեարկություն անցկացնել: