Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Ռուս-իրանական գործարքների պատճառով «Հայբիզնեսբանկին» 10 մլն․980 հազար եվրոյի վնաս է հասցվել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց Արա Կիրակոսյանի և Մելիք Եսայանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 47-ամյա Արա Կիրակոսյանը 2006 թվականից մինչև 2013 թվականի հոկտեմբերի մեկը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը լինելով՝ նույն բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, 45-ամյա Մելիք Եսայանի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանցի, Շվեյցարիայի Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ նախնական համաձայնությամբ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսը ներառյալ, օրինականացրել են Մոսկվայում գործող «Միր բիզնես բանկ» ՓԲԸ կողմից, «Սբերբանկ» ՓԲԸ միջոցով, «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուրը՝ 10 միլիոն 980 հազար եվրո գումարը, որից 1 միլիոն եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» ընկերության համար, իսկ մնացած 9 միլիոն 980 հազար եվրո գումարը «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու, վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր բիզնես բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» և «Միր բիզնես բանկ» ընկերությունները իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնել «Հայբիզնեսբանկի» նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել:

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրվող Արա Կիրակոսյանի և Մելիք Եսայանի շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Վերջինս հանդիսանում է նաև այս գործում հիշատակված, բայց առանձին վարույթով քննվող գործով ամբաստանյալ Սուրեն Գաբրիելյանի շահերը:

Փաստաբան Հակոբ Ճարոյանը դատական նիստի սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մարտիրոսյանին: Ինքնաբացարկի միջնորդության հիմքում հենց վերոհիշյալ Սուրեն Գաբրիելյանին վերաբերող հիմնավորումներն էին բերված:

Կալանքի տակ գտնվող Սուրեն Գաբրիելյանը, ում վերաբերյալ գործը դեռևս դատարանի վարույթում չէ, բուժման համար գտնվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղից դիմել է փախուստի, ապա հայտնաբերվել ու բռնվել է Վրաստանում:

Ըստ Հակոբ Ճարոյանի՝ ներկայումս Սուրեն Գաբրիելյանի առողջական վիճակը շատ ծանր է: Նրա կյանքին իրական վտանգ է սպառնում:

Ահա Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանների, այդ թվում՝ ներկա գործով նախագահող Մ. Մարտիրոսյանի կայացրած որոշումները Հակոբ ճարոյանին հիմք են տվել «ողջամիտ կասկածներ ունենալու», որ դատավոր Մարտիրոսյանը Գաբրիելյանի, ըստ Հակոբ Ճարոյանի՝ նույնն է թե՝ նաև Կիրակոսյանի ու Եսայանի գործով անկողմնակալ չէ:

Ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդությունը՝ փաստաբան Ճարոյանն ասաց, որ 2014 թվականի հուլիսի 10-ին քննչական խմբի ղեկավարը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Սուրեն Գաբրիելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցով:

Միևնույն ժամանակ Գաբրիելյանի շահերի պաշտպան Ճարոյանն է դիմել դատարան՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, նրա նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը կամ անձնական երաշխավորությունը կամ երկու միջոցը միաժամանակ կիրառելու միջնորդությամբ:

Հակոբ Ճարոյանը նշեց, որ Սուրեն Գաբրիելյանը ձերբակալվել է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին: Նա կալանքի տակ է առնվել, և մի քանի անգամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է:

Գաբրիելյանի տառապել ու տառապում է ծանր հիվանդություններով:

Առողջական ծանր վիճակը նկատի առնելով՝ նրան տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Գաբրիելյանի նկատմամբ երկու դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել: Երկու եզրակացություններով էլ Սուրեն Գաբրիելյանը տառապում է հիվանդություններով, մասնավորապես՝ լյարդի ցիռոզով, որը, ըստ Հակոբ Ճարոյանի, ներառված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների՝ օրենքով սահմանված ցանկում:

Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ կատարվել է նաև դատաբժշկական փորձաքննություն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Այս փորձաքննության եզրակացությամբ ևս, ըստ Հակոբ Ճարոյանի, հաստատվել է Գաբրիելյանի մոտ ծանր հիվանդությունների առկայությունը, ինչը հիմք պիտի տար նրան կալանքից ազատելու համար:

Հակոբ Ճարոյանը նշեց, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը, քննելով Սուրեն Գաբրիելյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը և պաշտպանական կողմի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին կալանքից ազատելու, նրա նկատմամբ խափանման այլ միջոց կիրառելու վերաբերյալ, հաշվի չի առել օրենքի պահանջները և բավարարել է Գաբրիելյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը:

Պաշտպանի խոսքով՝ դատավորն իր որոշման մեջ արտագրել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության մեջ եղած հիմնավորումները, իսկ պաշտպանի միջնորդությանն անդրադարձել է ընդամենը մեկ տողով՝ առանց վերլուծելու պաշտպանի միջնորդության մեջ բերված հիմնավորումները:

Հակոբ Ճարոյանը նշեց, որ «կյանքին վտանգ սպառնալու հետ կապված խնդիրն է եղել պատճառը», որ Սուրեն Գաբրիելյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դիմել է փախուստի:

«Ողջամիտ կասկածներ կան, որ դուք այս գործով անկողմնակալ չեք… Եթե ղեկավարվեիք օրենքով, նախապես դիրքորոշում չունենայիք… Գաբրիելյանի խափանման միջոցը պետք է փոխեիք… Հետևաբար կասկածներ կան, որ կողմնակալ եք հօգուտ մեղադրանքի կողմի… Օրենքները պիտի պարտադիր լինեին ձեզ համար… Դուք երկու անգամ որոշում եք կայացրել Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցի՝ կալանքի վերաբերյալ ՝ չհետևելով օրենքի պահանջներին…»:

Հակոբ Ճարոյանը միջնորդեց, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը ինքնաբացարկ հայտնի:

Տուժողի՝ «Հայբիզնեսբանկի» ներկայացուցիչն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, ներկա գործով ամբաստանյալները երկուսն են՝ Կիրակոսյանն ու Եսայանը: Գաբրիելյանի վերաբերյալ գործը այս գործի շրջանակներում չի քննվում, այն դեռ դատարանի վարույթում էլ չէ:

Մեղադրողը նույնպես առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նույն հիմնավորմամբ:

Նախագահողը պաշտպանին հարցրեց՝ բողոքարկե՞լ է արդյոք նա Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, ի՞նչ են որոշել վերադաս դատարանները:

Հակոբ Ճարոյանը պատասխանեց, որ բողոքարկել է, իր բողոքները մերժվել են, որովհետև դատարաններն անկախ չեն: «Գաբրիելյանի նկատմամբ կատարված գործընթացից հստակ երևում է, որ դատարանների, մասնավորապես ձեր կողմից հաշվի չեն առնվել օրենքները… Երեկվա դրությամբ Սուրեն Գաբրիելյանն ի վիճակի չէ քայլելու, ոտքերը չի զգում, ծնկներից ներքև սևացել է… Դուք անկողմնակալ չեք եղել…»,- ավարտեց իր խոսքը Հակոբ Ճարոյանը:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում