Samsung-ի բջջային հեռախոսներում տեղադրված Find My Mobile-ը կարող է շատ մեծ թվով գաջետների «ջարդվելու» պատճառ դառնալ: Samsung-ի ղեկավարությունը հաստատել է տեղեկությունը, որ ցանցահենները կարող են հեռվից միանալ համացանցին, ապաարգելափակել այն և նույնիսկ փոխել PIN-կոդը, հայտնում է RT կայքը:
Չափանիշների և տեխնոլոգիաների ամերիկյան NIST ազգային ինստիտուտը հայտարարել է, որ ցանցահենները կարող են հեռվից արգելափակել և ջնջել տեղեկությունը Samsung-ի սմարթֆոններում: Նախապես տեղադրված Find My Mobile-ը թողարկվում է սարքի նախնական թողարկման ժամանակ՝ տիրոջն առաջարկելով «ակտիվացնել» անվտանգության համակարգը, որը գաջետի գողանալու կամ կորելու դեպքում տիրոջը հնարավորություն կտա իմանալ սարքի գտնվելու վայրը և հեռվից արգելափակել սմարթֆոնը:
NIST-ի աշխատակիցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Find My Mobile-ը չի ստուգում անվտանգության բանալու մասին տվյալները, ինչն էլ ցանցահեններին թույլ է տալիս հեռվից միանալ սարքին և կառավարել այն: