Հոկտեմբերի 25-ին հավատացյալները տոնում են մուսուլմանական թվագրությամբ (հիջրա) նոր՝ 1436 թվականը: Տոնը սահմանվել է ի հիշատակ Մեքքայից Մեդինա Մուհամեդ մարգարեի տեղափոխման՝ հայտնում է TASS-ը:
«Գալիս է նոր տարվա առաջին լուսնային ամիսը՝ Մուհարրամը, որն ընդգրկված է մուսուլմանական ավանդույթի 4 սուրբ ամիսների շարքում,- նշել են Ռուսաստանի մուսուլմանների Հոգևոր վարչությունում:- Յուրաքանչյուր հավատացյալ պետք է աշխատի այդ ժամանակն անցկացնել Բարձրյալին ծառայելով, որն արգելել է հակամարտությունները, արյունալի վրեժը և պատերազմները»:
Նոր տարվա առաջին օրերին ընդունված է նոր գործեր սկսել, օրինակ՝ ամուսնանալ, սկսել տուն կառուցել: