Երգչուհի Քեթի Փերին հրաժարվել է իր 30-ամյակը Եգիպտոսում նշելու ծրագրերից՝ ելնելով «անվտանգության նկատառումներից»: Այս մասին հայտնում է Billboard-ը:
Ավելի վաղ Փերին ծրագրում էր հոկտեմբերի 25-ին իր հոբելյանը տոնել Եգիպտոսում, մասնակցել մի քանի երեկույթի, զբոսնել Նեղոսով:
Նշվում է, որ Փերին չեղյալ չի հայտարարել 2015թ. մարտին Եգիպտոսում կայանալիք իր համերգը: