Դերասան Շոն Բինը («Մատանիների տիրակալը», «Գահերի խաղը») կխաղա Ռիդլի Սքոթ ֆանտաստիկ «Մարսեցին» ֆիլմում, հայտնում է Comingsoon-ը:
Բինը կմարմնավորի տիեզերական թռիչքի ղեկավարի:
Նրա խաղընկերները ֆիլմում կլինեն Մեթ Դեյմոնը, Ջեֆ Դենիելսն ու Ջեսիկա Չեսթեյնը:
«Մարսեցին» Էնդի Ուիրի (2012) համանուն գրքի էկրանավորումն է:
Ուիրի գիրքը պատմում է Մարսի վրա փոթորկի հետևանքով կորած աստղագնացի մասին, որին թիմը չի կարողանում գտնել ու ստիպված հեռանում է մոլորակից: