Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Dupuy de Lome նավը հոկտեմբերի 17-ին անցել սևծովյան նեղուցները և 2014թ. սկզբից 6-րդ անգամ մտել Սև ծովի ջրային տարածք: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբին:
Մեկ շաբաթ առաջ Dupuy de Lome-ը դուրս է եկել Սև ծովից այս տարի իր 5-րդ հետախուզական առաքելությունից հետո: