Ամերիկյան Սենատը Ջոն Բասին հաստատել է որպես Անկարայում ԱՄՆ նոր դեսպան: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Բասն այդ պաշտոնում առաջադրվել էր հունիսին: Սենատի կողմից նրա հաստատումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին: Պաշտոնում նրա հաստատմանը կողմ է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ ոչ ոք: Նշենք, որ Սենատն ունի 100 անդամ:
Տեղեկացնենք, որ Բասը 2009-2012 թթ. եղել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը: