Ֆրանսիացի մոդելյեր Ժան-Պոլ Գոթյեն հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել առօրյա հագուստի արտադրությունը: Այս մասին հայտնում է The Local-ը՝ հղում կատարելով բրենդի ներկայացուցիչների հայտարարություններին:
Ապրանքանիշի Jean Paul Gaultier-ի պրետ-ա-պորտեի վերջին հավաքածուն ներկայացվելու է սեպտեմբերի 27-ին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում:
Ապագայում դիզայները ծրագրում է կենտրոնանալ բարձր նորաձևության վրա: Գոթյեն ցանկություն է հայտնել կենտրոնանալ սեփական պարֆյումերային բրենդի զարգացման վրա:
Wear Daily պարբերականին տված հարցազրույցում Գոթյեն նշել է, որ դադարեցնում է աշխատանքը առօրյա հագուստի ուղղությամբ կոմերցիոն սահմանափակումների պատճառով, որոնք թույլ չեն տալիս պրետ-ա-պորտե հավաքածուներում կյանքի կոչել թարմ գաղափարներ:
Նա հայտարարել է, որ զբաղվելով օտ-կուտյուր նորաձևությամբ, կունենա ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություն: