Մարդկանց թիվը, ովքեր լքել են իրենց տները Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության հետևանքով, գերազանցել է 1 միլիոնը: Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարի վարչությունը:
Այս թվից 260 հազարը ներքին տեղահանվածներ են. այդ ցուցանիշը 1 ամսում ավելացել է ավելի քան կրկնակի: Օգոստոսի 5-ի դրությամբ Ուկրաինայում գրանցվել է 117 հազար ներքին տեղահանված անձ:
Եվս 814 հազար մարդ ապաստան է գտել Ռուսաստանում այս տարվա հունվարի 1-ից: Ընդհանոր առմամբ՝ 121,2 հազար մարդ ՌԴ-ից հարցում է արել՝ ստանալու փախստականի կարգավիճակ, որոնցից 66 հազարը՝ օգոստոսին:
ԵՄ երկրներ փախստականի կարգավիճակի հարցով դիմել է 4106 ուկրաինացի:
Մարտական գործողությունների շրջանում դեռ մնում է 2,2 մլն մարդ: