Իրանը հանդես է գալիս տարածաշրջանում ծայրահեղականության և ահաբեկչության տարածման դեմ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, երկուշաբթի օրը հայտնում է իրանական Mehr News տեղեկատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է պայքարել իսլամական աշխարհի ընդհանուր թշնամիների դեմ:
Ամիր-Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը աջակցում է Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ցանկացած լուրջ ջանքի:
Նրա խոսքով՝ պաղեստինցիների կենսամակարդակի բարելավումը, նաև նրանց պաշտպանության վիճակը Թեհրանի կարևոր նպատակներից է: