Ռուսաստան արտահանվող վրացական գյուղմթերքների ցուցակում կարող են ավելանալ նաև ձուկը, ոչխարները և մեղրը: Այս մասին գրում է «Գրուզիա Օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանիելիային:
«Մի քանի ամիս առաջ Ռուսաստանից մասնագետներ եկան և տեղում ստուգեցին մեր մեթոդները, ապա նախապատրաստվեց համապատասխան հուշագիր, և արտահանումը սկսվեց: Հնարավոր է, արտահանվող մթերքների տեսականին կընդլայնվի, ինչն, իհարկե, լավ է: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք և Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն կան առևտրական հարաբերություններ, և այդ ուղղությամբ առաջընթաց է նկատվում: Հետևաբար, մենք պատրաստ ենք ընդլայնել Ռուսաստան մատակարարվող սննդամթերքի տեսականին»,- նշել է նախարարը: