ԱՄՆ իշխանությունները անհրաժեշտ են համարում բանակցություններ չվարել և փրկագին չվճարել ահաբեկիչների կողմից գերված մարդկանց համար, նույնիսկ Իրաքում ԻՊ-ի կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժից հետո: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Մենք վստահ ենք, որ փրկագնի վճարումը նրանց գործունեության համար ֆինանսական զենք է տալիս, և մենք վստահ ենք, որ դա չենք անի»,- ասել է նա:
Պաշտոնյան հրաժարվել է հաստատել կամ հերքել տեղեկությունն այն մասին, որ ահաբեկիչները ամերիկացի լրագրողի համար 132,5 մլն դոլարի փրկագին են պահանջել:
Ըստ պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ միայն 2014թ. ընթացքում ԻՊ-ի ահաբեկիչները որպես փրկագին միլիոնավոր դոլարներ են ստացել պատանդների համար, բայց ԱՄՆ-ը դա չի արել, այլ ընդհակառակը, ձգտում է նրանց զրկել ֆինանսավորումից: