ԱՄՆ-ը կշարունակի գործել ընդդեմ «Իսլամական պետություն» (ISIL) խմբավորման դեմ` չնայած դրա սպառնալիքներին և ամերիկացի լրագրողի գլխատմանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն անել այն, ինչ մենք պարտավոր ենք անել` պաշտպանել մեր ժողովրդին: Մենք սթափ կլինենք: Երբ ամերիկացիներին վնաս են պատճառում, որտեղ էլ որ լինի, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի արդարադատությունը գործի»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով` ողջ աշխարհը ցնցված է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությամբ:
«ISIL-ի նման խմբավորումները տեղ չունեն 21-րդ դարում»,- հավելել է ԱՄՆ նախագահը: