Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Նույն տարածքի երկու սեփականատեր. ՕԵԿ-Ագրարային համալսարան կրքերը չեն հանդարտվում

Ագրարային համալսարանի ղեկավարությունը համաձայն չէ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի բերած հակափաստարկների հետ, թե իրենց ու ՕԵԿ-ի միջև վիճահարույց տարածքը հենց կուսակցությանն է պատկանում:

Պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի մինչև սեպտեմբերի 1-ը, քանի որ իրենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ գյուղտեխնիկա են ստացել և պետք է տեղակայեն հենց այդ տարածքում:

«Դեռ 1933թ.-ին Աղասի Խանջյանի հրամանով շենքը տրամադրվել է համալսարանին: 2002թ.-ին, երբ համալսարանի կարգավիճակը փոխվեց, հարակից շենք-շինությունները կառավարությունը տրամադրեց բուհին, քանի որ այդ տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման պայմանով տրվել էր համալսարանին: Իսկ ՕԵԿ-ին հարակից հողը հատկացրել է կառավարությունը, իրենք կառուցել են չորսի փոխարեն ութհարկանի շենք: Շինարարության ընթացքում իրենք կառուցել են նաև ավտոտնակ և կաթսայատուն: Հետո ՕԵԿ-ը դիմել է համալսարանին խնդրանքով՝ տրամադրել տարածք ավտոկայանի համար: Քանի որ այդ տարածքը մերն է, մենք տրամադրեցինք՝ մտածելով, որ ոչ ոք չի կարող ոտնձգություն կատարել տարածքի նկատմամբ:

Պարզվեց, որ եղել է որոշում, որ ավտոտնակի և կաթսայատան տարածքը տրամադրվել է ՕԵԿ-ին: Կա որոշում, կա կադաստրի թույլտվություն, բայց մենք դիմել ենք դատարան, քանի որ դա մեր տարածքն է»,- ասաց Էֆենդյանը՝ հավելելով, որ իրենց տարածքի նկատմամբ հետաքրքրությունը առաջացավ միայն այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը սկսեց քանդել կառուցված շինությունը, ինչպես նաև, երբ իրենք ստացան վերը նշված գյուղտեխնիկան:

«Ստացվել է, որ մենք բարություն ենք արել, տարածքը տրամադրել ենք, հիմա մենք Համաշխարհային բանկի ծրագրով սարքավորումներ ենք ստացել, որոնք պետք է տեղադրվեն այնտեղ, բայց մեզ թույլ չեն տալիս: Նույնիսկ ՕԵԿ-ի պատգամավորները չեն հասկանում, որ դա ուսումնական օջախ է»,- իր խոսքում նշեց համալսարանի մեկ այլ պրոռեկտոր Յուրի Մարմարյանը:

Էֆենդյանի խոսքով՝ այս խառնաշփոթն առաջացել է այն բանից հետո, երբ կառավարության որոշմամբ իրենց հատկացված տարածքն ավելի ուշ՝ արդեն քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ հատկացվել է ՕԵԿ-ին:

Պրոռեկտորները չեն շտապում մեղադրել նախկին քաղաքապետին կամ կառավարությանը, պարզապես ՕԵԿ-ից պահանջում են շինարարություն չիրականացնել, մինչև դատարանում քննվի իրենց հայցապահանջը՝ չեղյալ համարել նախկին քաղաքապետի որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում