Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական բարդացրին հայազգի քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Բազմաթիվ քաղաքացիներ սահմանից հետ են ուղարկվում: Սակայն դա էլ չի խանգարում կրկին փորձել իրենց բախտն ու մեկնել խոպան: Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարի 4-5 ամիսների ընթացքում 30 հազարից ավելի ՀՀ քաղաքացի է մերժվել:
Մերժվում են, հետ են ուղարկվում, անցնում են մարդու կողմից ստեղծված անմարդկային պայմանների միջով, բայց նորից նստում են ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ: