Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Վերնիսաժի գործով կալանավորվածին «խոշտանգում» են. «Փաստինֆո»

«Փաստինֆոն» գրում է.

Վերնիսաժի գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը նկատմամբ ընտրված խափանման միջոցը կմնա անփոփոխ: Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ինքը՝ կալանավորն այդ դատին չի մասնակցել: «Պատճառաբանեց դատարանը, որ քանի որ ընդհանուր իրավասության դատարանում վերջինի ներկայությունն եղել է կարիք չկա»,- ասաց փաստաբանը և ավելացրեց. «այն դեպքում, երբ նրա ներկայությունն այդտեղ եղել է միայն ֆիզիկապես, այսինքն՝ պատգարակին պառկած, աղիքը կողքից կախված, կիսագիտակից վիճակում, բժշկի հսկողության տակ, և եղել է բժշկի կողմից տրված գրավոր տեղեկանք, որ քննչական գործողություններ նպատակահարմար չէ կատարել»:

Փաստաբանը նաև պարզաբանեց, որ այսօր Վերաքննիչ ատյանն, ըստ էության քննում էր, թե իրավաչա՞փ է արդյոք ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և «պատկերացրեք՝ առանց Վալերի Հովհաննիսյանի դրեց քննեց և որոշեց, որ իրավաչափ է եղել, այն դեպքում, երբ սա դասական խոշտանգման օրինակ է Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ», – ասաց Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, «կալանքի որոշում են կայացնում, երբ մարդը անգամ չի գիտակցում, թե իր հետ ինչ է կատարվում, չի կարողանում խոսել, չի կարողանում փաստաբանի հետ խորհրդակցել»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ կալանքի հետ կապված հարցով առաջիկայում դիմելու է ոչ միայն Վճռաբեկ դատարան, այլև հասնելու է մինչև ՄԻԵԴ:
Մեր հարցին, թե ո՞րն է իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող «խոշտանգումների» նպատակը, փաստաբանը պատասխանեց. «Ես իրավաբան եմ, չեմ ուզում գնահատական տալ»:

Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, այսօր ՀՀ կառավարությւան շենքի դիմաց բողոքող Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իր որդու նկատմամբ նման ձևով ճնշում է գործադրվում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի դրդմամբ՝ վերջինիս փեսայի համար ձեռնտու ցուցմունք կորզելու նպատակով:
Ի դեպ, Արդարադատության նախարարն այսօր նշել էր, թե տեղեկություն չունի Վալերի Հովհաննիսյանին «Դատապարտյալների հիվանդանոցում» անհրաժեշտ բժշկական օգնություն չտրամադրելու մասին:

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում