Ըստ փորձագետների՝ աֆրոամերիկացիներն ավելի արագ են ծերանում (նրանց կենսաբանական տարիքը մոտ 3 տարով մեծ է սպիտակամորթ մարդկանց համեմատ): Այդ իսկ պատճառով նրանց շրջանում ավելի բարձր է մահացության վիճակագրությունը: Մասնագետները նշում են, որ կենսաբանական տարիքի տարբերությունները մեծանում են մինչև մարդու՝ 60-69 տարեկան դառնալը: Հետո անկում է սկսվում՝ հայտնում է Meddaily-ն:
Հարավային Կալիֆոռնիային կից գերոնտոլոգիայի դպրոցից Մորգան Լևինը և Էյլին Քրիմինսը հաշվել են տարբեր մարդկանց կենսաբանական տարիքը՝ հետազոտելով ծերացման հետ կապված 10 բիոմարկեր, դրանց թվում՝ С-ռեակտիվ սպիտակուցը, գլիկոզացված հեմոգլոբինը, սիստոլիկ ճնշումը և ընդհանուր խոլեստերինը: Հաշվի են առնվել նաև մարմնի ընդհանուր զանգվածը, կրթության մակարդակը և ծխախոտային կախվածությունը և այլն:
Աֆրոամերիկացիների խմբում միջին տարիքը եղել է 53,16, իսկ սպիտակամորթների դեպքում՝ 49,84 տարի: Բացառված չէ, որ տարբերությունները պայմանավորված են սթրեսի ազդեցությամբ: Ինչպես հայտնի է՝ չնայած Նոր պատմության մեջ օրենսդրական փոփոխություններին՝ սևամորթ բնակչության նկատմամբ վերաբերմունքը առ այսօր միանշանակ չէ: