Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել. նրանց մեկամյա դուստր Նորին առաջին քայլերն է արել: Այս մասին Քիմը պատմել է Instagram-ի իր միկրոբլոգում:
Նա հուզիչ լուսանկար է հրապարակել, որտեղ համբուրում է իր երեխային:
«Այսօր մեր աղջիկը ավարտել է լողի շաբաթական պարապմունքը: Երբ մենք դուրս էինք գալիս լողավազանից, նա քայլեց առանց իմ օգնության: Մայրիկն ու հայրիկը այնքան են հպարտանում քեզանով»,- լուսանկարի տակ գրել է երջանիկ մայրիկը: