Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հովիկ Աբրահամյանը հորդորում է վճարել հարկերը և հանգիստ քնել

Azatutyun.am-ի փոխանցմամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, թե խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու իր ջանքերն արդեն արդյունք են տվել։ Հիշեցնենք, որ մայիսին կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը խոշոր գործարարներին մինչև հուլիսի 1-ը ժամանակ էր տվել՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները:

«Թող նորմալ աշխատեն հարկային դաշտում և գիշերները հանգիստ քնեն»,- այսօր հայտարարել է Հովիկ Աբրահամյանը․ – «Եթե դուք հետևում եք՝ մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, որ քանի տեղ ստուգումներ են կատարվել՝ որտեղ նկատել են ռիսկեր, և ակնհայտ թղթաշրջանառությունը երևում է դրական շարժը: Եվ դա շատ կարևոր է մեզ՝ հունիսի 1-ից 10-ը մոտ 105 հազար հաշիվ ֆակտուրաների քանակ է ավելացել: Եվ շրջանառությունը՝ հունիսի 1 – հունիսի 10, հուլիսի 1 – հուլիսի 10, մոտ 24 միլիարդով ավելացել է: Դա, իմ կարծիքով, ձեռքբերում է, և համոզված եմ, որ պատասխանատու մարմինները շատ նորմալ աշխատում են, կլինեն հետևողական, ես ինքս էլ կլինեմ հետևողական, և մենք այդ գործընթացը միշտ շարունակելու ենք: Ունենալու է շարունակական բնույթ, և դա նաև բխում է մեր գործարարների շահերից»:

Հ.Աբրահամյանն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը: Նա կրկին վստահեցրեց, թե մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ կստորագրեն համաձայնագիրը, իսկ 2015 թվականի հունվարից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Վարչապետը հավաստիացրել է, թե որևէ խնդիր, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված գոյություն չունի:

«Որևէ պատճառ չկա՝ ինչպես դուք նշեցիք՝ Ղարաբաղի հետ կապված խնդիրներ, որևէ այլ խնդիր չկար, և ուղղակի քննարկվում են, կան հարցեր տեխնիկական, որ վերացվում են, որ արդեն վերացվել են: Օրինակ, այսօր ժամը 18:00-ին աշխատանքային խումբը վերադարձել է, ինձ մոտ լինելու է քննարկում: Ուղղակի ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատենք, որ մենք կավարտենք հոկտեմբերի մեջ և 2015 թվականի հունվարի 1-ից մենք կլինենք լիիրավ անդամ», – նշել է նա:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում