Monday, 13 05 2024
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է

Ի՞նչ կարողություն ունեն ՀՀԿ-ական պատգամավորներ Թունելի Հակոբն ու Աֆղանցի Մխիկը

Իշխանությունների մեջ կան բազմաթիվ մեծահարուստ պաշտոնյաներ, և նրանք հայտնի են հայ հանրությանը: Բայց կան շատերը, որոնց մասին հանրությունը նման կարծիք չունի, բայց նրանք ունեն բավականին պատկառելի կարողություն: Այդպիսի պաշտոնյաներին հաջողվել է ստվերում պահել իրենց ու իրենց հարստությունը և համեստ կարողության տեր մարդու տպավորություն ստեղծել:

Իշխանության մեջ կամ իշխող Հանրապետական կուսակցությունում հենց այդ պաշտոնյաների թվին է պատկանում Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Մյուս Հակոբ Հակոբյանների հետ չշփոթելու համար նշենք որ նա հայտնի է «Թունելի Հակոբ» մականվամբ: Իսկ այդ մականունն էլ նա ձեռք է բերել «Արփա-Սևան» ընկերության սեփականատերը լինելու արդյունքում:

Խորհրդային տարիներին՝ 1980-1988 թվականներին, նա աշխատել է այդ ընկերությունում, ավելին՝ 1988-ից մինչև 1995թ. այդ ընկերությունում զբաղեցրել է պետի տեղակալի, իսկ մինչև 1999թ.՝ գործադիր տնօրենի պաշտոնները: Անկախության առաջին տարիներին էլ, հավանաբար, սեփականացրել է այդ ընկերությունը:

Իհարկե, «Արփա-Սևանը» Հ. Հակոբյանի միակ սեփականությունը չէ. նրան են պատկանում նաև «Դիլիջանի առողջարան»-ի մոտ 16 տոկոսը, «Բազենք» ընկերության 54 տոկոսը և «Բազալտ» ընկերության 30 տոկոսը:

2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրում նա ներկայացրել է բազմաթիվ անշարժ գույք՝ հողակտորներ և շինություններ:

Եվ այսպես՝ միայն Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում նա ունի երեք մեծ հողակտոր, որոնցից երկուսը՝ 20-ական հեկտար տարածքով, երրորդը՝ 10 հեկտար:

Հ. Հակոբյանը հայտարարագրել է նաև 7 շենք և շինություն, որոնցից երկուսը՝ Երևանում, 725 և 73 քմ տարածքով:

Գեղարքունիքի մարզի իր հայրենի Ծովինար գյուղում նա ունի երեք շինություն՝ 73, 322 և 36 քմ տարածքով: Նա երկու շենք-շինություն էլ ունի Գեղարքունիքի մարզի Արգել գյուղում՝ 178 և 188 քմ տարածքներով: Այդ հայտարարագրում նշված է, որ պատգամավորն այս բոլոր հողակտորների ու շինությունների ընդհանուր համատեղ սեփականատեր է: Հ. Հակոբյանը նույն կարգավիճակով ևս երկու այլ հողակտոր ունի նաև իր հայրենի Ծովինար գյուղում և մեկը՝ նորից Երևանում: Իսկ Արգել գյուղում երկու հողակտոր էլ վարձակալությամբ է վերցրել:

Հ. Հակոբյանը հայտարարագրել է նաև 2011թ. արտադրության «Մերսեդես բենց» E 300 մակնիշի մեկ ավտոմեքենա: Իսկ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի մոտ 45 մլն դրամ և 114.5 հազար դոլար:

Հ. Հակոբյանից ավելի շատ կարողություն է հայտարարագրել ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Մխիթարյանը: Վերջինս հայտնի է «Աֆղանցի Արմեն» մականունով և Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահն է: ՀՀԿ-ական այս պատգամավորն էլ 2012թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է 16 անշարժ գույք, որից 9-ը՝ շենք-շինություններ, իսկ 7-ը՝ հողամասեր:

Եվ այսպես՝ Ա. Մխիթարյանը հայտարարագրել է 2 բնակարան Մամիկոնյանց և Կոմիտաս փողոցներում, 220 քմ տարածքով շինություն՝ կրկին Կոմիտասում, 765 և 1952 քմ տարածքներով ևս երկու շինություն՝ Արշակունյաց փողոցում, ինչպես նաև 227քմ տարածքով շինություն Դեմիրճյան փողոցում: Այս պատգամավորը 3422 քմ տարածքով մի շինություն ունի Սևան քաղաքում և մեկը՝ Լոռու մարզի Ամրակից գյուղում՝ 529 քմ տարածքով:

Ա. Մխիթարյանը Երևանում ունի 5 հողակտոր, որոնք գտնվում են Գրիբոյեդովի փողոցում, Արշակունյաց պողոտայում, Աշտարակի խճուղում և Քանաքեռ ԳԷ-ում, իսկ մյուս երկուսը գտնվում են Սևանում և Ամրակից գյուղում:

Նա մի ռեստորան ունի Կոմիտասի պողոտայի վրա, որը կառուցել է Արաբկիրի թաղապետարանի դիմացի այգում՝ հավանաբար կտրելով այգու ծառերը: Իսկ ռեստորանի հարևանությամբ էլ աշխատեցնում է բացօթյա ամառային սրճարան:

Ա. Մխիթարյանին է պատկանում մակարոնեղեն արտադրող «Խնուս» ընկերությունը: Նա հայտարարագրել է նաև արտասահմանյան երկու թանկարժեք մեքենաներ՝ «Լեքսուս 570» և «Ռենջ Ռովեր սպորտ»: Իսկ այս տարի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի 47.2 մլն դրամ և 115 հազար դոլար: Ըստ այդմ՝ անցած տարի նա ստացել է մոտ 60 մլն դրամի եկամուտ: Այս պատգամավորի կինը՝ Արմինե Մխիթարյանը, իր հաշվին ունի 4 մլն դրամ, նաև մեկ թանկարժեք՝ 32 մլն դրամ արժողությամբ LEXUS GX մակնիշի ավտոմեքենա:

ՀՀԿ-ական պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրելիս տպավորություն է առաջանում, որ նրանք մեջ-մեջ են արել մեր երկրի ողջ անշարժ հնարավորությունները: Եվ՝ ոչ միայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում