Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Աղբյուրի բացահայտման պահանջ կարող է լինել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջից առաջ պետք է լինեն մշակված մեխանիզմներ: Իրավապաշտպան Արա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե դա միջամտություն է, այն պետք է իրավաչափորեն արվի: «Մենք ունենք արդեն մի գործ, որով մի լրատվամիջոցի ստիպում են բացահայտել իր աղբյուրը: Հիմա տեսեք` եթե դա արվում է քրեադատավարական մեխանիզմով, այսինքն` դատարանի որոշումով, այնտեղ բացեր կան, օրինակ, տեսեք` լրագրողը չի իմացել էդ դատական նիստի մասին, իրեն չեն հրավիրել, մինչդեռ դա իր իրավունքներին է առնչվում»,- ասաց նա:

Ղազարյանի խոսքով՝ աղբյուրի բացահայտման պահանջը պետք է լինի անպայման ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների առումով: Իրավաբանի համոզմամբ՝ առանձին մեխանիզմներ պետք է մտածվեն, քանի որ դա երբեք չի կիրառվել Հայաստանում, մեխանիզմ էլ չկա, իսկ այսօր հարաբերությունները, պահանջմունքները մի քիչ այլ են, ու մեխանիզմների բացակայությունը մի քիչ անիրավաչափ է դարձնում նման եղանակով լրագրողին ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը:

«Ինքնին նման պահանջ ներկայացնելն անիրավաչափ չէ, որովհետև դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, բայց որպես կանոն, դա պետք է արվի խիստ բացառիկ դեպքերում և դատավարական երաշխիքների առկայությամբ: Այստեղ հանրային խնդիր է դրված` հանրությանը տեղեկատվություն մատուցելու, լրագրողի իրավունքն է դա, հանրային դաշտին է ծառայում: Ասում են` դու քո աղբյուրները պետք է բացահայտես, իսկ դատական նիստի մասին տեղյակ չեն պահում, բայց նա պետք է մասնակցի այդ նիստին և հնարավորություն ունենա՝ ներկայացնելու իր պնդումները, մյուս կողմից` նա բողոքարկելու իրավունք ունի և այսօր բողոքարկում է»,- ասաց նա:

Ինքնին դատարանի որոշումն, ըստ Ղազարյանի, ստացվում է շատ ցածր երաշխիքների առկայության պայմաններում, մինչդեռ այստեղ մարդու հիմնական իրավունքների հարց է դրված, ուրեմն պետք է երաշխիքները բարձր լինեն: Հարցին՝ արդյոք լրագրողին իրավունք չպիտի՞ տրվի՝ իր աղբյուրները բացահայտելուց հրաժարվելու, նա պատասխանեց, որ այդ դրույթը ԶԼՄ-ների մասին օրենքում կա` այդ պահանջը պարտադիր է ծանր ու առանձնահատուկ ծանր հանցագործությունների դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերում լրագրողը կարող է հրաժարվել: Իրավապաշտպանը կարծում է՝ պետք է կոնկրետ գործին անհատական մոտեցում ցուցաբերվի, ծանրութեթև արվի ընդանուր շահը: Հանցավորության դեմ պայքարում հանրային շահն է, որն, ըստ Ղազարյանի, պետք է հավասարակշռել փորձել անհատականի հետ, ուստի արդեն պետք է անհատական մոտեցում լինի:

«Կարող է իսկապես այդպիսի դեպք լինել, երբ շատ անհրաժեշտ է աղբյուրի բացահայտումը` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, կազմակերպված հանցավորության դեմ, որտեղ ընդհանուրի շահը կարող է գերակայել, բայց դա չպետք է արվի որպես կանոն, դա պետք է արվի որպես խիստ, խիստ բացառություն»,- ասաց նա: Այս կարգավորման դեպքում եթե կա դատական վերահսկողություն, դա, իրավապաշտպանի գնահատմամբ, լավ է, թող լինի, բայց եթե վարույթ է նախաձեռնվել ասենք քննիչի կողմից, որպեսզի դիմի դատարան, ստանա նրա թույլտվությունը, որ լրագրողն աղբյուր բացահայտի, ապա լրագրողը պետք է այդ վարույթին մասնակցի որպես կողմ, քանի որ դատարանի որոշումն առնչվում է իր իրավունքներին: Այսօր օրենքը դեռ հնարավորություն չի տալիս լրագրողին մասնակից դարձնել, Ղազարյանի խոսքով՝ դա արվում է քրեական դատավարության կարգով` նախաքննության փուլում, որտեղ գաղտնիության պայմանն է տիրում, և մեխանիզմ էլ չկա, այսինքն` քանի որ դա երբեք չի օգտագործվել, քրեական դատավարությունը դեռ պատրաստ չէր նման պրակտիկային և ստիպված է շրջանցել լրագրողի իրավունքը:

Աղբյուրի բացահայտման պահանջն, ըստ Ղազարյանի, պետք է ուղղված լինի կոնկրետ լրագրողին` կախված հանգամանքներից, բայց դա էլ պիտի կարգավորվի օրենքով, հնարավոր է՝ հանգամանքների բերումով նաև իրավաբանական անձին ուղղվի: Նյութի հրապարակումից հետո աղբյուրի բացահայտման պահանջի ներկայացման համար թույլատրելի ժամկետի հարցը նույնպես կարելի է մշակել: «Եթե փոփոխությունների անհրաժեշտություն կա, էդ ոլորտի մասնագետները կարող են դատավարական երաշխիքներ մշակել, բայց այո, սկզբունքը՝ ամենակարևորը, այն է, որ կարելի է լրագրողին պարտադրել, որպեսզի նա բացահայտի իր աղբյուրը, բայց խիստ բացառիկ դեպքերում, ավելի կարևոր է` դա լինի հստակ ընթացակարգերով, որի ժամանակ պետք է երաշխիքներ ունենա լրագրողը, որ կամայականություններ չեն պատահի: Եթե լրագրողը դատական նիստին չի մասնակցում, պարզ է, որ պաշտպանվելու հնարավորություն չունի»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում