Վերջին մի քանի օրվա ընթացքում Կառա Դելվինը մի ծայրահեղությունից մյուսն էր նետվում: Կիրակի հայտնի մոդելը Instagram-ում սեփական լուսանկարն էր տեղադրել, որտեղ բոլորովին մերկացած է, իսկ նրա համեստությունը պաշտպանում են միայն երկու լապտերներն ու ճանապարհային նշանը:
Այնուհետև հայտնվել են «Անմահը» ֆիլմի կադրերը, որտեղ բարոյականության տեսանկյունից ամեն ինչ կարգին է, ավելին, նրա գործընկերուհին տարեց Սիլվիա Սիմսն է: Կառան խաղում է Քլոեի դերը, ով հացի փռում է աշխատում և պետք է խնամի իր նախատատին:
Կինոքննադատների մեկնաբանությունը հիմնականում մեկ ուղվածություն ուներ` Կառան պետք է շարունակի զբաղվել մոդելային գործով և հեռու մնա կինոարտադրությունից:
Կառան ինքն է ընդունել, որ չի կարողացել դիտել ֆիլմը: