Բրիտանացի մասնագետները պարզել են, որ ուրբաթ երեկոյան ժամը 8-ին կանայք ավելի շատ են հակված սննդային գայթակղություններին, որն էլ հաճախ խախտում է նրանց դիետան: Այս մասին է գրում Kedem.ru-ն:
Անցկացված հարցման համաձայն՝ բրիտանացի կանանց 24%-ը պարբերաբար դիետաներ է պահում: Կանանց 22%-ը ուրբաթ երեկոն դիետայի համար ամենավտանգավորն է համարում, քանի որ հենց այդ ժամանակ կանայք ավելի հակված են սննդային գայթակղություններին: Պարզվել է, որ երեքշաբթին նիհարել ցանկացողների համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, և միայն կանանց 2% է ասել, որ ինչ որ բան ուտելու գայթակղությունը մեծ է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին: Կանանց 32%-ը հանգստայան օրերին ավելի շատ քաշ են հավաքում, քանի որ այդ օրերին հաճախ ստիպված են լինում սնունդ պատվիրել, կամ արագ սննդի կետերում սնվել:
Այն խիստ պայմանները, որոնք կանայք իրենք իրենց համար ստեղծում են շաբաթվա ընթացքում հանգեցնում են նրան, օր շաբաթվա վերջում ուժերն այլևս չեն բավականացնում: