Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Nabucco-ի նախագծում ներգրավված ավստրիական OMV ընկերության նախագահ Վոլֆգանգ Ռուտենշտորֆերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Nabucco-ն պետք է դառնա ռուսական «Հարավային հոսք»-ի մրցակիցը:
Բուլղարիայի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ են նշել այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը երաշխավորել են գազ մատակարարել Nabucco-ին:
Aze.az լրատվականի հաղորդմամբ, Բորիսովը հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Եվրոպական ներդրումների բանկը պատրաստ է նախագծին 1,2 միլիարդ եվրոյի երաշխիք տրամադրել, ինչը նշանակում է, որ Բուլղարիան կատարել է իր բաժին պարտավորությունները: