Արկտիկայում նկատվող տաքացումը նշանակում է ցուրտ ձմեռ երկրագնդի մյուս տարածքներում:
ITAR-TASS-ի փոխանցմամբ` այսօր Մոսկվայում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Ռոսհիդրոմետի» ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով ռուսական Արկտիկական լողացող ինստիտուտի առաջին արշավախմբի արդյունքները:
Այդ ինստիտուտի, ինչպես նաև մյուս մյուս եղանակային հետազոտությունների տվյալները վկայում են այն մասին, որ ջրի շրջանառության արագությունը բևեռային շրջանում Ամունդսենի առաջին ուսումնասիրություններից հետո մեծացել է 1.5-2 անգամ:
Ֆրոլովի խոսքով` դա նշանակում է, որ սառույցը բևեռային շրջանում ոչ միայն հալչում է, այլև Արկտիկայում տաքացումը կրում է ոչ պատահական բնույթ:
Բացի այդ` Նոր երկրի հատվածում նկատվում է նաև Գոլֆստրիմի ներկայության մեծացում, սակայն մասնագետը խորհուրդ է տալիս զերծ մնալ հապճեպ եզրակացություններ կատարելուց ու սպասել արշավախմբի հավաքած ամբողջ տվյալների ուսումնասիրմանը:










































