Թբիլիսիի «Radisson» հյուրանոցը ճանաչվել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի լավագույն հյուրանոցը: Այս մասին հաղորդում է apsny.ge կայքը:
Պարգևատրման արարողությունը անցկացվել է հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարող գործարարների ամենամյա կոնֆերանսում, որ տեղի է ունեցել Ստամբուլում:
Արարողությանը ներկա են գտնվել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ներդրողները: