Անգլիայի Լինքոլնշիր կոմսության գյուղերից մեկում անցկացվել է ձվերի նետման առաջնություն: Այս մասին հայտնում է BBС News-ը: Միջոցառմանը տեղացիներից բացի՝ մասնակցել են հյուրեր Նիդեռլանդներից, Գերմանիայից, Հարավաֆրիկյան հանրապետույթունից և այլ երկրներից:
Միջազգային մրցարշավի շրջանակում, որը բարեգործական բնույթ է կրում, անցկացվել են մի քանի տեսակի մրցույթներ, որոնցից գլխավորներն են ձվանետումը հեռավորության և մրցակցի վրա:
Հեռավորության վրա հավկիթների նետման մրցույթում հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչը՝ ձուն նետելով 40 մետր հեռու: Մրցակցին խոցելու մրցույթում հաղթել է 9-ամյա անգլուհին:
Ձվանետման մրցույթը Մեծ Բրիտանիայում անցկացվել է 7-րդ անգամ: Կազմակերպիչները Ձվանետման միջազգային դաշնության ներկայացուցիչներն են:










































