Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմը չի լինի Վրաստանի նման հնգօրյա պատերազմ». Crisis Group

Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով հանդես գալու՝ ԱՄՆ-ի ցուցաբերած պատրաստակամությանը՝ մոտ ապագայում չպետք է բեկում սպասել բանակցային գործընթացում: Նախորդ տարվա ամռանը Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ձախողումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները հանգեցրին բանակցային գործընթացի նիրհին:

Գործընթացին նոր ազդակ հաղորդելը կպահանջի որոշակի ժամանակ: Հենց նոր են տեղի ունեցել Ռուսաստանի ու Ֆրանսիայի ընտրությունները, ԱՄՆ-ում դրանք սպասվում են աշնանը, իսկ 2013 թվականին Հայաստանում ու Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացում բեկում գրանցելը հնարավոր կլինի, նախքան գործընթացում ներգրաված բոլոր երկրների ընտրությունների ավարտը:

Ներկայիս դրությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության գալ միայն այնպիսի պարզ հարցերում, ինչպիսին է շփման գծում ուժեղացված դիտարկում անցկացնելը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ուժեղացնել դիտարկումը՝ հաշվի առնելով վերջին օրերին գրանցված միջադեպերը: Դրանց կանխման համար անհրաժեշտ է նվազագույնը վստահություն հաստատել հակամարտող կողմերի միջև:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը մնում է բավական լարված, հակամարտությունը սպառնում է թևակոխել վատթարագույն փուլ: Վերջին ամիսներին գնալով ավելի են հաճախակիանում բանակցային գործընթացում փակուղային իրավիճակի և ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման հավանականության մասին լուրերը:

Սակայն եթե հակամարտող կողմերից մեկը որոշի դիմել խնդրի ուժային կարգավորման տարբերակին, ապա այդ պատերազմը կարող ձգձգվել երկար տարիներ: Դա չի լինի հնգօրյա պատերազմ, ինչպես Վրաստանում էր: Ավելին, այդ պատերազմը կարող է իրենում ներառել Ադրբեջանի, Հայաստանի մնացյալ տարածքը և անգամ Վրաստանը: Գործին կարող են միջամտել Թուրքիան ու Ռուսաստանը:

Վերջին երկու տարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երկրորդ այցը Հարավային Կովկասի երկրներ լավ նշան է: Քլինթոնը բոլոր երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում հայտարարեց Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման անթույլատրելիության մասին, ինչպես նաև շփման գծում բախումների վերսկսման կապակցությամբ ԱՄՆ-ի անհանգստության մասին:

Դա լավ նշան է, որ ԱՄՆ-ը գիտակցում է, որ պատերազմը կարող է սկսվել տարածաշրջանում: Հուսով եմ, որ նա կանի այն, ինչ ասում է: Միակ խնդիրն այն է, որ, ամենայն հավանականությամբ, Հիլարի Քլինթոնը նոյեմբերին կլքի իր պոստը, ինչի համար էլ նրան քիչ ժամանակ է մնացել՝ անձամբ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում