BBC-ն ներողություն է խնդրել այն բանի համար, որ ՄԱԿ-ի խորհրդանշանի փոխարեն օգտագործել է Halo խաղի լոգոն։
Techradar-ը հաղորդում է, որ անցած հինգշաբթի օրը News at One-ի եթերում խառնաշփոթ է առաջացել Միացյալ ազգերի տիեզերական խորհրդի խորհրդանշանի պատճառով, որը օգտագործվում էր հայտնի խաղում:
Այն ժամանակ, երբ հաղորդավարը խոսելիս է եղել Սիրիայում ՄԱԿ-ի դերի մասին, էկրանին հայտնվել է խաղի խորհրդանշանը:
Techradar-ը գրում է, որ այսպես է պատահում, երբ նկարները միանգամից ընտրվում են Google-ի որոնման համակարգից: