Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը Ազատության հրապարակում սպորտային և մշակութային միջոցառումներ են իրականացվելու:
Այսինքն` Ազատության հրապարակը փակ է լինելու քաղաքական միջոցառումների համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ փետրվարի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում և այդ անելու համար հայտ է ներկայացնելու քաղաքապետարան:
Օրերս նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է նաև Երևանում քաղաքական միջոցառումներ անցկացնելու ազատության անհրաժեշտության մասին:
Քաղաքապետարանի սույն որոշումը մշակութային և սպորտային միջոցառումներ իրականացնելու մասին գալիս է վկայելու, որ այս անհաժեշտ ազատություն կրկին չի ապահովվում, և, փաստորեն, նոր քաղաքապետն այս առումով ոչնչով չի տարբերվում իր նախորդից: