Thursday, 09 05 2024
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած հանրահավաքը
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
14:30
Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն
14:15
Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)

1-ը գրել ենք, 9-ը` պահել մտքում: Վայ թե` իզուր: Ինչպես միշտ

Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաև երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը:

Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, իսկի էլ պարտադիր չի:

Երկրապահը Վազգենի շիրիմի վրա երակ կտրող-տարբեր երդումներ տվող-անհասցե հոխորտացող, հետո էլ` հասկանալի չէ, թե ուր ընդհտկվողը չի…

Երկրապահը` երկիր պահողն է: Անգամ` մերի նմանը: Կամ էլ սրանից առաջ եղածը:

Տիգրան Մեծը` երկրապահ էր: Բայց` երկրապահ չթողեց իրենից հետո: Դպրոց:

Խորենացին` երկրապահ է: Որովհետև երկիրը երկիր սարքելու առաջին մտահոգներից է եղել: Ու խոտոր ընթացքի առաջին բարձրաձայնողը: Ում, ցավոք, մինչ օրս էլ, պարզապես, կրկնում ենք:

Նարեկացին` երկրապահ է: Որովհետև բոլորս մեր ողջ կյանքով գնում ենք դեպի նա: Իսկ ով չի գնում դեպի Նարեկացին` չի գնում և ոչ մի տեղ:

Կոմիտասը` երկրապահ է: Թումանյանն էլ: Չարենցն էլ: Հրանտ Մաթևոսյանը: Ռաֆայել Ղազարյանը:

Լևոնը: Վանոն: Վազգենը:

Օհան Դուրյանն էլ:

Որովհետև ոչ միայն երկիր պահելու, այլև երկիրը երկիր դարձնելու մտահոգությունն ունեն իրենց մեջ: Ու իրենց երկրապահությունը խոսք չի` գործ է:

Որը տոն չէ, այլ` ամենօրյա աշխատանք: Որը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է տոնի օրը:

Էսօրվա իրական երկրապահների գործն ավելի դժվար է: Նախ պետք է երկիր ստեղծել` հետո այն պահելու հեռանկարով ու առաքելությամբ:

Ու էլի. երկրապահը նա է, ով երբեք չի զորակոչվում ու չի զորացրվում:
Եթե, իհարկե, հաշվի չառնենք ծնունդն ու մահը:

Ու, ըստ այդմ էլ, երկրապահի օր, մեծ հաշվով, լինել չի կարող: Դա կամ հավերժություն է կամ էլ` իսկի պահ էլ չկա:

Ու ըստ դրա էլ պետք է լինեն բոլորիս հաշվարկները` առանց մնացորդների ու կոտորակների:

Թե չէ մենք միշտ էլ 1-ը գրում ենք, 9-ը` պահում մտքում:
Ու` մոռանում:

Ու այդպես էլ էդ 9-ը ոչ մի տեղ էլ չի երևակվում:

Կորչում է:

…Մեզնից:

Այդին Մորիկյան
«Ժամանակ Երևան, 2008թ. մայիսի 8

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում