Wednesday, 24 06 2026
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ

Հաղթանակի և խաղաղության տոնի տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի և Գավառ համայնքի ղեկավարի տեղակալները, մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի աշխատակիցները, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, դպրոցականները, ծաղիկներ խոնարհեցին Գավառի Հայրենականի մեծ պատերազմի զոհերի հուշարձանին։

ծաղկեդրման արարողությանը մասնակցեց նաև Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերան, Սարուխան գյուղի բնակիչ, 102-ամյա Մեխակ Ավետիսյանը, ով շնորհավորանքի խոսքով ու կոչով դիմեց միջոցառման մասնակիցներին․ «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղ ու երջանիկ կյանք, ամենայն բարիք։ Խոնարհելով իմ մարտական ընկերների հուշարձանին այս ծաղիկները՝ միաժամանակ խոնարհվում եմ նրանց սուրբ հիշատակի առջև, ովքեր այդպես էլ չդարձան տուն, չամփոփվեցին հայրենի հողում։ Խոնարհվում եմ նաև նրանց հիշատակի առջև, ովքեր տուն դարձան այդ ահեղ կռիվներից ու իրենց անդուլ աշխատանքով ծաղկեցրին մեր հայրենիքը։ Բոլորիդ կոչ եմ անում՝ սիրել, փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը՝ միշտ վառ պահելով այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր ապրելու իրավունքի համար՝ ընկնելով Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերում ու արցախյան գոյամարտում»,-ներկաներին դիմեց Մեխակ Ավետիսյանը։

Այնուհետ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ և խաղաղության մաղթանք։

Տոնական միջոցառումներ տեղի ունեցան նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերում։

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում