Մարս մոլորակում գտնվող` 48 մղոն երկարություն ունեցող հսկայական խառնարանը, որը լուսանկարել է Եվրոպական տիեզերական գործակալության «Մարս Էքսպրես» հետազոտական հրթիռը, կարող է ապացույց լինել, որ ժամանակին Կարմիր մոլորակում ջուր է հոսել:
Daily Mail-ը հաղորդում է, որ խառնարանն ունի մեկ մղոն խորություն և մի քանի փոքր ուղղություններ:
Գիտնականների կարծիքով` սա նշանակում է, որ խառնարանի գոյացումից առաջ մակերևույթի վրա ազդեցություն է ունեցել ջուրը:










































