Sunday, 28 04 2024
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը

2011-2012թթ. մակրոտնտեսական կայունության 31 կետով հետընթաց է գրանցվել

Հայաստանում 2011-2012թթ. մակրոտնտեսական կայունության տեսակետից 31 կետով հետընթաց է գրանցվել: Այս ցուցանիշն այսօր հրապարակվեց Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի ներկայացման ժամանակ:

Զեկույցի հեղինակի՝ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանի խոսքով՝ հետընթաց է գրանցվել նաև առողջապահության և տարրական կրթության ոլորտում` 19 կետով, բարձրագույն կրթության և վերապատրաստման ոլորտում` 3-ով, ապրանքային շուկայի արդյունավետության` 23-ով, տեխնոլոգիական պատրաստվածության առումով` 1-ով, շուկայի չափով` 15-ով, գործարարության կատարելագործվածության` 34-ով, նորարարության` 46-ով: Մյուս ոլորտներում որոշակի առաջընթացի արդյունքում ՀՀ ընդհանուր մրցունակությունը բարելավվել է 6 կետով` 98-րդ տեղից (139 երկրների մեջ) բարձրանալով 92-րդ տեղ (142 երկրների մեջ):

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդմիջեց զեկուցողին և հայտարարեց, որ մակրոտնտեսական միջավայրի վատթարացումը պայմանավորված էր ընդլայնողական քաղաքականությամբ, մինչդեռ կառավարությանը մեղադրում են կրճատողական քաղաքականություն վարելու մեջ:

«Այդ մարդիկ երևի տնտեսագիտությունից շատ հեռու են և քաղաքական դաշտում անգրագետ հայտարարություններ են անում»,- հայտարարեց Տ. Սարգսյանը` նշելով, որ էապես ավելացրել են պետական բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքի հաշվին ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են իրականացնում, և իրենց զգուշացնում էին, որ ընդլայնողական քաղաքականությունը պետք է բերի գնաճային ճնշումների:

«Ակնհայտ էր, որ մենք վարում ենք ընդլայնողական քաղաքականություն: Հիմա մեզ մեղադրում են կրճատողական քաղաքականություն վարելու մեջ: Նոնսենս է: Հանրությանը չի կարելի թյուրիմացության մեջ գցել: Հասկանում ենք, որ ուզում են իշխանությանը քննադատել, բայց չափ ու սահման կա. ո՞նց կարելի է սևը սպիտակի տեղ ներկայացնել»,- իր վրդովմունքը հայտնեց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում