Wednesday, 15 05 2024
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը

Gallup International Association-ը Հայաստանում կստանա այն թվերը, ինչ իրեն են հարկավոր. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դժվարանում է կանխատեսել՝ որքա՞ն արժանահավատ կլինեն Gallup International Association-ի՝ մայիսի 6-ին Հայաստանում անցկացնելիք «էքզիտ-փոլի» արդյունքները, քանի որ իր գործունեության ողջ ընթացքում այդ կազմակերպությունը ընդամենը 5-6 անգամ է ճիշտ կռահել ընտրությունների արդյունքները: Նման տեսակետ Ադիբեկյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Նախ, կարևոր են Gallup-ի «էքզիտ-փոլին» նախորդող սոցհարցումների արդյունքերը: Եթե նա չպատասխանի այն հարցերին, թե քանի՞ հոգի և ինչո՞վ են գալու ընտրության, կնշանակի՝ իր կատարած աշխատանքները անտեղի էին: Միաժամանակ, եթե կազմակերպությունը չի կարողանում կանխատեսել իր երկրում ընտրությունների արդյունքները, որքան էլ պրոֆեսիոնալ լինի, ինչպե՞ս կարող է կանխատեսել անծանոթ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքները»,- ասաց սոցիոլոգը:

Հարցին՝ հաշվի առնելով, որ Gallup International Association-ի կողմից անցկացվելիք սոցհարցման և «էքզիտ-փոլի» պատվիրատուն «Արմենիա» հեռուստաընկերությունն է, կարո՞ղ են հարցումների արդյունքները կանխակալության տարրեր պարունակել, Ահարոն Ադիբեկյանը նկատեց. «Կարծում եմ՝ նման կազմակերպությանը դժվար կլինի կաշառել, ուղղակի Gallup-ը կստանա այն թվերը, ինչ իրեն են հարկավոր»:

Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը և Gallup International Association-նն օրերս պայմանագիր են ստորագրել ըստ որի` Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առիթով կիրականացնի սոցիոլոգիական հարցում և ««էքզիտ-փոլ»: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում անցկացված հարցման արդյունքները կհրապարակվեն ոչ ուշ, քան մինչև ապրիլի 27-ը: Սոցիոլոգիական հարցումը կիրականացվի Երևանում և Հայաստանի մարզերում, «էքզիտ-փոլը» կիրականացվի մայիսի 6-ին՝ ընտրությունների օրը, պարզելու ընտրական իրավունք ունեցող և ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների քաղաքական նախասիրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում