Wednesday, 15 05 2024
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի

«Վրաստանի հայ համայնքը սպասելիքներ ունի Իվանիշվիլիից»

Վրաստանի հայ համայնքը սպասելիքներ ունի ընդդիմության թեկնածու`Բիձինա Իվանիշվիլիից: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը`խոսելով հայ համայնքի ներկայացուցիչների և «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումից:

Նա տեղեկացրեց, որ այս փուլում հայ համայնքը բոլոր կուսակցություններին մոնիտորինգի է ենթարկում, փորձում պարզել, թե որ կուսակցություններն են աշխատում փոքրամասնությունների հետ և ինչպես են դիտարկում փոքրամասնությունների խնդիրները և դրանց լուծումը: Ըստ նրա` կուսակցությունների ծրագրերի մասին վաղ է խոսել, քանի որ կուսակցությունները շարունակում են աշխատել այս ուղղությամբ, սակայն Առնոլդ Ստեփանյանը նաև չի բացառում, որ կուսակցությունների մեծամասնության ծրագրերում ոչինչ չի լինի փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ: Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ այդ երևույթն արդեն ավանդույթ է դարձել: «Կան խոշոր կուսակցություններ, որոնք ընդհանրապես ծրագիր չունեն, սակայն Իվանիշվիլին որոշ քայլեր անում է»,- տեսակետ հայտնեց նա` չբացառելով, որ հայ համայնքի ներկայացուցիչները գալիք ընտրություններում իրենց քվեն տան Բիձինա Իվանիշվիլիին:

Ա. Ստեփանյանի փոխանցմամբ` մոտավորապես տաս օր առաջ Իվանիշվիլին հանդիպել է ադրբեջանական համայնքի հետ, երկու օր առաջ էլ հայերի հետ է հանդիպել: «90-ից ավել մարդ է եղել հանդիպմանը Թիֆլիսից, Ջավախքից, Բաթումից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ և այլ ներկայացուցիչներ, նախկին պատգամավորներ և այլն: Հիմնական խոսակցությունները եղել են հայ համայնքի խնդիրների մասին և խոսել են, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրները: Ընդդիմադիր թեկնածուն իր խոսքի մեջ նշել է, որ այն խնդիրները, որոնք կան հայ-վրացական հարաբերություններում դրանք թյուրիմացություններ են և լուրջ խնդիրներ չեն, կարելի է դրանք լուծել»,- տեղեկացրեց Ա. Ստեփանյանը` հավելելով, որ Իվանաշվիլիի կուսակցությունը ծրագրում է շարունակել հանդիպումները և աշխատել հայ համայնքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում