Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Իշխանությունները շատ կարևոր ազդակ են ուղարկել հասարակությանը

«Առաջին լրատվական»-ը հայկական հեռուստատեսային խնդիրների շուրջ զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:


– Պարոն Նավասարդյան, վերջերս եթերազրկվեց «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, Գյումրիի «ԳԱԼԱ»-ն դուրս մնաց մրցույթից: Ըստ Ձեզ` դրանց փակվելուց ի՞նչ կորուստներ կունենա հասարակությունը:


– Մեր հեռուստատեսային եթերի հիմնական խնդիրներից մեկը, միգուցե հենց ամենակարևոր խնդիրը բազմազանության բացակայությունն է: Սկսած 2001-ից` մենք անընդհատ կորուստներ ենք ունենում. 2001-ին զրկվեցինք «Նոյյան տապան»-ից, որի տեղը ոչ մի հեռուստաընկերություն չգրավեց, 2002-ին զրկվեցինք «Ա1+»-ից, հիմա զրկվում ենք «ԱԼՄ»-ից` անկախ նրանից` ինչպես էինք այդ ալիքին վերաբերվում (անկեղծորեն ասեմ` դա հաստատ իմ հեռուստաալիքը չէր), բայց այն ինչ-որ բազմազանություն էր մտցնում ընդհանուր դաշտի մեջ: Արտոնագիր չստացավ նաև «ԳԱԼԱ»-ն, բայց դա այդքան ողբերգական չէ, ինչպես «Ա1+»-ի դեպքում, քանի որ մենք գիտենք` մարզային հեռուստաընկերությունները, նույնիսկ եթե չեն ստացել արտոնագիր, մինչև 2015 թվականը կարող են հեռարձակվել անալոգային ձևաչափով: Փաստորեն, մեր հեռուստատեսային «մենյուն» սահմանափակվում է միատեսակ հեռուստաընկերություններով: Խոսքը թեմաների միատեսակության մասին չէ, այլ կողմնորոշումների, այսինքն` բոլորն էլ պատկանում են իշխանություններին մոտ կանգնած շրջանակներին: Դա առավել մեծ նշանակություն ունի հասարակական, քաղաքական բովանդակություն առաջարկող հեռուստաընկերությունների համար, բայց նույնիսկ մշակութային, մանկապատանեկան, երիտասարդական հեռուստաալիքների համար այդ քաղաքական կողմնորոշումը նշանակություն ունի:


– Մշակութային հաղորդումները նույնպե՞ս քաղաքականությամբ են պայմանավորված:


– Իհարկե, դա արտահայտվում է ե՛ւ թեմաների ընտրության, ե՛ւ մշակութային կյանքին իրենց վերաբերմունքով և դիրքորոշմամբ:


– Եթե մենք ամբողջ ամանորյա ծրագրերում ականատես եղանք ռաբիսի գերակշռմանը, կարելի՞ է ասել, որ սա էլ է քաղաքական պատվեր:


– Խոսքը այստեղ քաղաքական պատվերի մասին չէ, խոսքը նրա մասին է, որ քաղաքականությունը մտած է մեր կյանքի բոլոր ոլորտների մեջ, այսինքն` քաղաքականությամբ զբաղվող մարդիկ միևնույն ժամանակ գործարարներ են, մարդիկ են, ովքեր կապված են մշակութային, սպորտային և այլ շրջանակների, գործընթացների հետ և, բնականաբար, շահագրգռված կլինեն, որ նույնիսկ այդ ոլորտների լուսաբանումը, արտացոլումը եթերում լինի այնպիսին, որ մոտ լինի իրենց նախապատվություններին, միջավայրին: Դա բերում է նրան, որ մեր եթերը դառնում է միատեսակ, անհետաքրքիր: Բնականաբար, հեռուստալսարանի պահանջարկի բավարարման առումով մենք կորուստներ ենք կրում: Բացի դրանից, մենք կորցնում ենք կոնկրետ դիրքորոշումներ այս կամ այն ոլորտում, մենք կորցնում ենք նաև մրցակցություն և հետևաբար` որակ, որովհետև երբ կար «Ա1+»-ը, բոլոր հեռուստաալիքների տեղեկատվական հաղորդումներն ավելի հետաքրքիր էին, քանի որ նրանք պետք է չզիջեին, փորձեին ավելի բազմազան լինել, որպեսզի չստացվեր, որ «Ա1+»-ը լուսաբանում է այնպիսի իրադարձություններ, որոնց բոլորովին չեն անդրադառնում մյուս հեռուստաընկերությունները: Դա իրենց համար պրոֆեսիոնալ արժանապատվության, նաև լսարանին բավարարելու առումով մեծ նշանակություն ուներ: Հենց «Ա1+»-ը դուրս եկավ շուկայից, բոլորը որոշ ժամանակ անց սկսեցին աշխատել առանց մտածելու իրադարձությունները լայն և ընդգրկուն ձևով լուսաբանելու մասին:


– Պարոն Նավասարդյան, երբ նշում եք հեռուստաեթերում բազմազանության բացակայության մասին, միայն տեղեկատվակա՞ն բազմազանություն նկատի ունեք, թե՞ նաև հաղորդումների բազմազանության բացակայություն:


– Բոլոր առումներով, քանի որ մեր փոքր երկրում բոլոր ոլորտները սերտորեն կապված եմ միմյանց հետ, և դա անդրադառնում է բոլոր տեսակի հաղորդումներում բազմազանության և որակի վրա:


– Ըստ Ձեզ, նպատակը ո՞րն է` մոնոտո՞ն հասարակություն ստեղծելն է:


– Ի սկզբանե նպատակը քաղաքական է, այսինքն` վերահսկել բուն քաղաքական գործընթացները, մանավանդ, որ մեզ մոտ ընտրությունները շատ հաճախ են տեղի ունենում, և համարյա բոլոր ընտրությունները շատ սուր են անցնում, և իհարկե, իշխող քաղաքական ուժերի համար կարևոր է տեղեկատվական դաշտը վերահսկելը: Բայց կամա, թե ակամա այն անդրադառնում է նաև բոլոր առումներով և բոլոր ոլորտներում բազմազանության վրա:


– Հեռուստատեսության ձևավորման սկզբնական շրջանում խոսվում էր դրա կրթական, դաստիարակչական նշանակության մասին, հիմա, սակայն, ասում են, որ այն պետք է ժամանց և տեղեկատվություն ապահովի: Անգամ ժամանց չեն կարողանում ապահովել, մի տեղ Աշոտ Ղազարյանն է` իր սպառված հումորով, մյուս կողմից` դարձյալ սպառված «32 ատամ» կամ «Կարգին հաղորդում»` բոլորն էլ անհետաքրքիր:


– Ինչպես ասացինք, փաստորեն, մենք մոնոտոն հասարակություն ենք դառնում հասարակական կյանքի բոլոր դրսևորումներում, լինի դա մշակույթ, տնտեսություն, քաղաքականություն` բոլոր ոլորտներում կարծես թե մենաշնորհացման գործընթաց է տեղի ունենում, և այդ մոնոտոն առաջարկը բերում է նրան, որ, իհարկե, փոքրանում է հեռուստաընկերությունների լսարանը: Այսինքն` եթե դու միայն առաջարկում ես կոնկրետ ճաշակ կամ նույն նախասիրություններ, դիրքորոշումներ, հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար հաղորդումներ, բնական է, մյուսները հեռանում են` օգտվելով հաճույք, զվարճանք և տեղեկատվություն ստանալու այլ աղբյուրներից: Ես գտնում եմ, որ այս վերջին զարգացումների արդյունքում ստացել ենք տեղեկատվական, քաղաքական հաղորդումների բազմազանության բացակայություն, և վերջինիս պատճառով երկրորդ` ինտերնետի զարգացումը բերում է նրան, որ հեռուստատեսությունը Հայաստանում (չափազանցություն չէ) այլևս տեղեկատվության աղբյուր չէ: Այն լավագույն դեպքում ժամանցի աղբյուր է, այն էլ` սահմանափակ լսարանի համար:


– Ասում են` 2008-ին մամուլը, օնլայն լրատվամիջոցները հաղթեցին հեռուստատեսային իրականությանը: Համաձա՞յն եք:


– Այո՛, համաձայն եմ, խոսքը ոչ թե նրա մասին է, որ ինտերնետն ունի ավելի մեծ լսարան, քան հեռուստաընկերությունը, իրողությունը նրանում է, որ ինտերնետը սկզբունքային հաղթանակ է տարել, այսինքն` ինչ-որ բան կոտրվել է, բեկում է տեղի ունեցել մարդկանց գիտակցության մեջ: Այն մարդիկ, ում համար ինտերնետը հասանելի է, միանշանակ ինտերնետը դիտարկվում է որպես տեղեկատվության հիմնական աղբյուր: Եվ հեռուստատեսությունը մնաց տեղեկատվական աղբյուր միայն այն մարդկանց համար, ովքեր ընտրություն չունեն: Հստակ գիտենք, որ թերթերը վաղուց արդեն մեր երկրում շատ վայրեր չեն հասնում, ինտերնետը առայժմ չի հասնում, բայց հուսով եմ, որ այդ խնդիրը մոտակա ժամանակներում կլուծվի: Եվ մեր համաքաղաքացիների մի մասի համար որպես տեղեկատվության աղբյուր` մնում է միայն հեռուստատեսությունը, և դա է առայժմ մեր հեռուստաընկերությունների միակ փրկությունը, և այն միտումները, որ մենք ունենք վերջին տասը տարվա ընթացքում, համոզում են, որ այդ առաքելությունը շուտով հեռուստատեսությունը կկորցնի:


– Ստացվում է` ապագան ինտերնետայի՞ն մեդիայինն է:


– Ես կասեի` այլընտրանքային մեդիայինը, քանի որ չգիտենք մարդկությունն էլ ինչ կստեղծի, իհարկե, եթե արհեստական ձևերով այլընտրանքային լրատվամիջոցների զարգացումը Հայաստանում չկասեցվի, բայց այն կասեցնելը շատ բարդ կլինի:


 – Պարոն Նավասարդյան, շատերն ասում են, որ ի դեմս «ԱԼՄ»-ի` իշխանությունը, այսպիսով, նոր տեսակ ընդդիմություն է ստեղծում, «ԳԱԼԱ»-ին էլ փորձեցին լռեցնել, որովհետև անկողմնակալ տեղեկատվություն էր տարածում:


– Երևի ինչ-որ տեղ այդ բոլոր վարկածները կյանքի իրավունք ունեն, ես ոչ թե մեկը կմերժեմ, կառաջարկեմ մեկ ուրիշը, այլ կլրացնեմ այդ պատճառների շարքը: Այսօր` մոտակա ընտրություններից առաջ, իշխանություններին շատ կարևոր է ազդակ ուղարկել հասարակությանը, որ բոլորը, ովքեր չեն համաձայնում վերահսկվել, համակերպվել` կպատժվեն: Այսինքն` նրանք բոլորը, ովքեր այլ ճանապարհներ են փնտրում և գտնում` ցանկալի չեն:


 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում