Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

«Նորաշեն 2007»-ի գործով դատավարությունը կշարունակվի վաղը

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի «Նորաշեն 2007»-ի գործով դատաքննությունը, որով, ինչպես «Առաջին լրատվական»-ն արդեն հայտնել է, «Նորաշեն 2007»-ից խաբված շուրջ 200 բնակարանատերերի գործերը կքննվեն անջատ: Դատարանը այս դատական գործով վերջին նիստում որոշել է միմյանցից անջատ քննել գործով հայտնի 6 ամբաստանյալների գործերը:

Մասնավորապես, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ընդհանուր քննությունից անջատել Լուսաբեկ Սամվելյանի և Արմեն Թադևոսյանի գործերը: Այնպես որ, այսուհետ շաբաթական երկու դատական նիստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կլսի նշված երկու անձանց գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Ց. Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին և Դ. Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Հաջորդ նիստը մարտի 30-ին է:

Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ, գործընկերոջ Լուսաբեկ Սամվելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքել են բնակարանների նախնական առուվաճառքի և նախավճարի պայմանագրեր, գանձել են 1.843.379.449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, այն հափշտակել, իսկ բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց, իսկ Ցոլակ Պետրոսյանը կամակերպել ու ղեկավարել է Ա. Թադևոսյանի և Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:

Արտակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ հափշտակել է մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքը, ինչպես նաև որպես արհեստ` զբաղվել է վաշխառությամբ և անձանց գցել նյութական ծանր կացության մեջ: Վարդան Օհանյանին և Դավիթ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որպես արհեստ` զբաղվել են վաշխառությամբ և անձանց գցել նյութական ծանր կացության մեջ (34 հատոր, կադաստրային գործեր, բանկային փաստաթղթեր, հաշվապահական փաստաթղթեր, Ա. Մարտիրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրեր` ընդհանուր 8 տուփ):

Ինչպես հայտնի է, այս գործի շուրջ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ պարզվել էր որ 120-ից ավելի ընտանիքներ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվին գումար են վճարել նորակառույցում բնակարան ունենալու նպատակով, բայց հետագայում պարզել են, որ իրենց խոստացված բնակարանները այլ մարդկանց են վաճառվել: Այս պահին գործով որպես տուժող և վկա անցնում են շուրջ 300 անձինք, որոնցից յուրաքանչյուր նիստին պետք է վկայություն տա 10 վկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում