Ռուսաստանի ընթացիկ առաջնության 34-րդ տուրի շրջանակներում Գրոզնու «Թերեք»-ը հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտության մատնեց «Կրասնոդար»-ին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Կրասնոդար» – «Թերեք»` 1:3
0:1 Ասիլդարով (7′), 0:2 Ռիբուս (10′), 0:3 Լեբեդենկո (21′), 1:3 Պիկուշչակ (87′)
Հավելենք, որ 70-րդ րոպեին «Թերեք»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Օթար Մարցվելաձեն: Սլավոլյուբ Մուսլինի սաները վաստակած 45 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:




































