Հունիսի վերջին Արևմտյան Եվրոպայում գրանցված աննախադեպ շոգի հետևանքով ավելի քան 10 000 մարդ է մահացել։ «EuroMOMO» կազմակերպության տվյալներով՝ մահացածների մեծ մասը՝ ավելի քան 9000-ը, 65 տարեկանից բարձր անձինք են։
Փորձագետները նշում են, որ տարվա այս եղանակի համար մահացության նման ցուցանիշը խիստ անսովոր է, և այն այլ կերպ, քան ծայրահեղ շոգով, բացատրել հնարավոր չէ։
Գիտնականների խոսքով՝ այս ջերմաստիճանային ռեկորդները հնարավոր են դարձել կլիմայական փոփոխությունների պատճառով։
Հատկապես բարձր մահացություն է գրանցվել Ֆրանսիայում և Բելգիայում, ընդ որում՝ Բելգիայում այն ռեկորդային է 2000 թվականից ի վեր։










































