Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»

Հուլիսի 8-ին, երբ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը դեռ աշխատանքները չէր ավարտել, Եվրախորհրդարանը իր պատմության մեջ առաջին անգամ Կիպրոսի հյուսիսային հատվածում 1974թ․-ին Թուրքիայի զինված ուժերի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։ Փաստաթղթում առանձնահատուկ շեշտադրված է, որ Կիպրոսի հույն կանայք և աղջիկները թուրք զինվորականների «վայրագության զոհ են դարձել»։

Անցյալ ամսավերջին հայտնի է դարձել, որ Կիպորսի կարգավորման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Կուելյարը կողմերին ներկայացրել է «դաշնային պետության սկզբունքով կղզու միավորման ծրագիր»։ Այդ առթիվ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմի պարագլուխ Էրհյուրմանը ասել է, որ «առանց երաշխավոր երկիր Թուրքիայի համաձայնության ոչինչ չի ստացվի»։

Կիպրոսի հյուսիսում ավելի քան կեսդարյա վաղեմության իրադարձությունների մասին Եվրախորհրդարանի բանաձևը, անշուշտ, Թուրքիայի նկատմամբ «փափուկ ուժի կիրառման» վկայություն է։ Անկարան շատ կոշտ է հակադարձել և թուրք զինվորականների հասցեին օգտագործված բնորոշումները անվանել «նողկալի կեղծիք»։ Թուրքիայի ԱԳՆ այդ առթիվ ընդունած հայտարարությունը Եվրոպայի խորհրդին և հատկապես Եվրախորհրդարանին մեղադրել է Կիպրոսի խնդրին «պատմական իրողություններից և անկողմնակալությունից հեռանալու սկզբունքով ավելի հաճախ մոտենալու» մեջ։

Միաժամանակ Բաքվի իշխանական մի քանի լրատվամիջոց, հղում անելով «միանգամայն վստահելի» աղբյուրների, հայտնել են, որ Եվրախորհրդարանը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն և Լեհաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները «հակադրբեջանական հիբրիդային ծրագիր են մշակել, որ մոտ ժամանակներս կմեկնարկի»։ Ըստ այդմ, «եվրոպական կառույցները ծրագրում են ակտուալացնել» բռնատեղահանված արցախցիների վերադարձի, Ադրբեջանում քաղբանտարկյալների և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների իրավունքների պաշտպանության հարցերը։ «Հիբրիդային պատերազմը պահանջում է հիբրիդային պատասխան, և Ադրբեջանը դրան պատրաստ» է,-եզրահանգել է minval politika-ի մեկնաբանը։

Այս համատեքստում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված մի շարք բնակավայրեր Իլհամ Ալիևի շրջայցը, որ նա կատարել է հուլիսի 11-ին։ Բերդաձորի Հին շենում նա «վերաբնակիչներին» ասել է, թե հույս ունի, որ «երկաթե բռունցքի կարիք այլևս չի զգացվի», իսկ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում վստահեցրել է, որ Ադրբեջանը «ուժեղ երկիր է, նրա բանակը հզոր է, և ոչ ոք այլևս ադրբեջանական ժողովրդին ցավ պատճառել չի կարող»։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա։

Երևում է, Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա» և դա պայմանավորված է Թուրքիայում ընդունվելիք որոշումներով։ The Jerusalem Post-ի մեկնաբանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները գնահատելիս նկատել է, որ ԱՄՆ նախագահը Էրդողանին «տարածաշրջանի նայող չի նշանակել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում