Իսրայելի խորհրդարանը սպառել է լիազորությունները և հուլիսի 17 -ին կարձակվի։ Խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին, որի արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն։ Մինչ այդ ներկայիս կոալիցիոն կառավարությունը կիրականացնի միայն ընթացիկ լիազորություններ։ Բացառություն է կազմում արտակարգ իրավիճակը, երբ վարչապետը իրավասու կլինի ընդունել երկրի պաշտպանությունը կազմակերպելու մասին որոշում։
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանի վերջին նիստերի օրակարգում ընդգրկված չէ։ «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանի կարծիքով՝ Իրանի դեմ ԱՄՆ հրթիռային հարվածները «վկայում են, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Դոնալդ Թրամփը վերաբերմունք է փոխել ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի, այլև Իրանի կրոնապետության նկատմամբ»։
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարակը կարծիք է հայտնել, որ Նաթանյահուն «կարող է ընտրությունները չեղյալ հայտարարել և տարածաշրջանային պատերազմ սկսել, եթե համոզվի, որ քվեարկության արդյունքներով պարտվելու» է։
«Նյու Յորք թայմսը», ինչպես թարգմանաբար փոխանցել է ուկրաինական Unian-ը, համեմատել է ռուս-ուկրաինական պատերազմում Պուտինի և Իրանի հետ դիմակայության մեջ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները և գնահատել, որ «երկուսն էլ խրված են և պատվավոր ելք չեն գտնում»։ «Նյու Յորք թայմսը», ինչպես թարգմանաբար փոխանցել է ուկրաինական Unian-ը, համեմատել է ռուս-ուկրաինական պատերազմում Պուտինի եւ Իրանի հետ դիմակայության մեջ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները և գնահատել, որ «երկուսն էլ խրված են և պատվավոր ելք չեն գտնում»։
Turkiye իշխանամետ պարբերականը հույս ունի, որ Իսրայելում «ցեղասպան Նաթանյահուի դարաշրջանը ընտրություններով կավարտվի»։ Մերձավոր Արևելքում չափազանց բարդ իրավիճակում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել է «իշխանությունը Գազայի կառավարման կոմիտեին փոխանցելու» մասին։ Իսրայելական vesty-ն համոզմունք է հայտնել, որ դա «արվել է Թուրքիայի խնդրանքով և կորցրել իմաստը, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահը Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու հստակ խոստում չի տվել»։
Այս «խճանկարին» Բաքվի իշխանական քարոզչությունը հերթական վտանգավոր միջամտությունն է արել՝ թիրախավորելով Հնդկաստանին, որ, իբր, «Հայաստանի հետ ռազմատեխնոլոգիական համագործակցության հարթակը օգտագործում է, որպեսզի Հարավային Կովկասում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքին հակակշիռ ստեղծի»։ Նույն աղբյուրները պնդում են, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը «արգելակել է Ադրբեջանի պահանջով»։
Ի՞նչ կառավարություն է ձևավորվելու Իսրայելում, կախված է ոչ միայն այդ երկրի քաղաքացիների համակրանքից կամ հակակրանքից։ Խնդիրը Իսրայելի և Թուրքիայի սուր մրցակցությունն է, որ, անկասկած, ազդեցություն է թողնում նաեւ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման վրա։








































