Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Ֆրանսիային հայտնած շնորհակալությունները տեղին են եղել. ՀՀԿ

Աշխարհում կատարվող ցանկացած գործընթացից, որ վերաբերում է Հայաստանին ու հայերին, բնականաբար սովորելու բան ունենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին՝ պե՞տք է արդյոք դաս քաղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից հայկական օրինագծի մերժման փաստից:

«Ամենևին չի նշանակում, որ մենք մեր երախտիքի խոսքը չպիտի արտահայտեինք ֆրանսիական Սենատում տեղի ունեցածի կապակցությամբ: Կարծում եմ, որ մեր գործողությունները համահունչ էին տեղի ունեցածին, և բնական է, որ եթե առաջիկայում մեր բարեկամները նմանատիպ գործընթացներ իրականացնեն, ապա մեր գործողությունները պետք է նորից համարժեք լինեն»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ ժամանակից շո՞ւտ չոգևորվեց հայկական կողմը և դեռևս վերջնականորեն չհաստատված օրինագծի համար պետք եղածից վա՞ղ շնորհակալության տարափ չտեղաց Ֆրանսիայի նախագահի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրա, Արտակ Դավթյանը նկատեց. «Մեզ՝ հայերիս, հատուկ է ժամանակից շուտ ոգևորվելը: Դա մեր ինքնատիպության խիստ արտահայտված գծերից մեկն է: Բայց ես կարծում եմ՝ դրանով գեղեցիկ ենք ու տարբերվում ենք մնացածներից: Մեր հայտնած շնորհակալությունները տեղին են եղել»:

Ամփոփելով՝ հանրապետական գործիչը նշեց, որ հայկական դիվանագիտությունն առաջին հերթին աշխատանք պետք է տանի ֆրանսիական հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ: «Մեր աշխատանքները պետք է միտված լինեն հենց սրան: Յուրաքանչյուրս իր մասով պետք է նպաստ բերի այս գործին: Իսկ թե ի՞նչ կմտածենք պետականորեն, ավելի շատ պետք է դիտարկել ԱԳ և Սփյուռքի նախարարությունների մշակելիք ու իրականացնելիք քայլերի համապատկերում»,- ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեկ՝ փետրվարի 28-ին, հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին օրենսդիր մարմինը հավանություն էր տվել 2011 թ. դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։ Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում