Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Հայաստանում ապրող 11 ազգություն չունի գրանցում

Հայաստանը համարվում է մոնոէթնիկ երկիր, որի բնակչության 97%-ը կազմում են հայերը, սակայն մնացյալ 3 տոկոսը կազմող օտարազգիները, որ ապրում են այստեղ, ներկայացնում են ավելի քան 50 ազգություն: Եթե 1988թ. ազգային և էթնիկ փոքրամասնությունները Հայաստանում կազմում էին ընդհանուր բնակչության 6.7%-ը, ապա համաձայն 2001թ. մարդահամարի տվյալների` այժմ այդ թիվը, նվազել է մինչև 2.2-2.3%: Ներկայումս Հայաստանում ապրող այդ 50 ազգություններից միայն 11-ի համայնքներն են իրենց հասարակական կազմակերպություններով ներկայացված ՀՀ նախագահին կից խորհրդատվական կենտրոնում: Դրանց թվում են Հայաս֊տա֊նում ամենամեծ ազգային փոքրամասնությունը` 40 հազար բնակչություն ունեցող եզդիները, մոտ 15 հազար կազմող ռուսները, ավելի քան 1500 բնակիչ ունեցող ուկրաինացները, ևս շուրջ 1.5 հազար բնակիչ ունեցող քրդերը և համեմատաբար ավելի փոքր թիվ կազմող լեհերը, հույները, վրացիները, ասորիները, գերմանացիներն ու հրեաները: Բացի բոլոր այն ազգային փոքրամասնություններից, որոնք Հայաստանի Հանրապետությունում ներկայացված են կայացած էթնոմշակութային համայնքներով, վերջին 10 տարիների ընթացքում մեզ մոտ հաստատվել են նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնց մասին մենք գրեթե տեղյակ չենք: Եթե ուշադրություն դարձնենք վիճակագրությանը` վերջին տարիներին երկրում հետաքրքիր աճ է նկատվել բուլղարների, աբխազների թվաքանակում: Վերջին մարդահամարը ՀՀ-ում գրանցել է Հայաստանում ապրող շուրջ 158 ինգուշների, 50 լիտվացի և նույն քանակությամբ լատիշների: Նրանց հետ մեկտեղ ավելացել է դեռ ԽՍՀՄ տարիներից ՀՀ տարածքում բնակվող մոլդովացիների թիվը` հասնելոց շուրջ 200 հոգու: Բացի նշվածներից` վերջին տասնամյակում Հայաստանում կտրուկ ավելացել է պարսիկների, հնդիկների և սիրիացիների թվաքանակը, որոնց վերաբերյալ թեև կոնկրետ թվական տվյալներ չկան, սակայն հանրապետությունում բնակություն հաստատած այս օտարազգիների հիմնական մասը ուսանում է Հայաստանում: Այս խմբում բացառություն են կազմում միայն պարսիկները, որոնց ավելի բարձր տարիքի ներկայացուցիչների մեծ մասը Հայաստան է գալիս առևտրատնտեսական և ժամանցային նպատակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում