Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Չկոտրած սառույցը կոտրված տաշտակում

Եթե 2011 թվականը լիներ նախագահական, ոչ թե խորհրդարանական ընտրության տարի, ապա, կասկած չկա` տեղացած առատ ձյունը լինելու էր իշխանության թեկնածուին հասցված ամենամեծ հարվածներից մեկը:
Բանն այն է, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, նախագահականը տեղի է ունենում ոչ թե մայիսին, այլ փետրվարին: Եվ եթե մինչև մայիս երևանցիները և հանրապետության մյուս քաղաքների բնակիչները մոռանան, կամ հավանական է, որ մոռանան, թե ինչպես չէր մաքրվում ձյունը փողոցներից ու մայթերից փետրվարին, ապա նախագահի ընտրության պարագայում նրանք այդ բանը չէին մոռանա, որովհետև հենց այդ ձյան ու սառույցի վրայով կգնային ընտրության: Թեև, միգուցե այդ ժամանակ իշխանությունները քափ ու քրտինքի մեջ փորձեին մաքրել այդ ձյունն էլ, սառույցն էլ, և եթե հարկ լիներ, ապա միգուցե հենց ՀՀԿ Խորհրդի անդամ քաղաքապետին հանձնարերին հանուն նախագահի` բահը վերցնել ձեռքն ու գործի անցնել սառույցն ու ձյունը հավաքելու համար:

Դժբախտաբար, Հայաստանում իշխանությունը սկսում է քիչ թե շատ աշխատել միայն նախընտրական նկատառումներից ելնելով, և տարբեր մակարդակներում իշխանության մարմինները իրենց պաշտոնական պարտականությունը կատարում են միայն նախընտրական նպատակահարմարությունից ելնելով: Եվ ցավալին թերևս կլինի այն, որ հանրապետության տարբեր քաղաքների բնակիչները իսկապես մոռանան, մայիսին մոռանան, թե ինչպես էին կաթվածահար եղել ֆիզիկապես և բարոյահոգեբանական առումով, երբ Երևանում և այլ քաղաքներում պարզապես մի փոքր առատ ձյուն էր եկել: Մինչդեռ պետք է հիշել, պետք է հիշել, որ էլի ձմեռ է գալու, գալու են դեռ ոչ նախընտրական ձմեռներ, և մենք կանգնելու ենք նույն չկոտրված սառույցի և կոտրած տաշտակի առջև: Իսկ այս ամենն իրականում ի ցույց դրեց այն, թե որքան անկենսունակ է Հայաստանի իշխանական համակարգը: Իսկ մասնավորապես, ձմեռ 2011-ը պարզապես ժամանակից շուտ բացահայտեց Տարոն Մարգարյանի քաղաքապետության «պերճանքն ու թշվառությունը»:

Գագիկ Բեգլարյանից և հատկապես Կարեն Կարապետյանից հետո Տարոն Մարգարյանի նշանակումը ինչ-որ առումով հուսադրող էր երևանցիների համար, նկատի ունենալով, որ կար նրա դրական հեղինակությունը՝ Ավանի թաղապետությունից մնացած: Իհարկե, իրավիճակին քաջատեղյակ մարդիկ գիտեին այդ ամենի նրբությունները և այդ վարկի սուբյեկտիվությունը, սակայն բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանն ուներ հասարակական որոշակի քարտ-բլանշ: Անցնող մի քանի օրերին նա գրեթե վերջնականապես կորցրեց այդ ամենը կամ վերջնականապես կորցնելու հեռանկարի առաջ է:
Երևանում առ այսօր մայթերն ու փողոցների զգալի մասը ձյան ու սառույցի հաստ շերտի տակ է, և երևանցիներին բացարձակապես չի հետաքրքրում, թե որ համայնքապետը չի աշխատում կամ որ մի տեխնիկան է դանդաղ աշխատում: Տեսնում ենք, որ քաղաքապետարանը չի կարողանում բավարար ծավալով մաքրել քաղաքը, իսկ քաղաքապետարանը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Սակայն ամեն ինչ փոքր-ինչ այլ կարող էր լինել, եթե խնդիրը լիներ միայն ձյունը:

Բանն այն է, որ այս ընթացքում երևանցիները ձմեռային ցրտին շարունակում են հազարներով, տասնյակ հազարներով սառչել քաղաքի կանգառներում, ժամերով սպասելով, թե երբ է գալու մի տրանսպորտ, որի մեջ հնարավոր լինի խցկվել և հասնել աշխատանքի կամ աշխատանքից հասնել տուն: Ձմռան ցրտին քաղաքային տրանսպորտի հարցերը քիչ թե շատ կարգավորելու և քաղաքացիներին սառնամանիքին դրսերում թողնելու ժամանակահատվածը գոնե մի փոքր նվազեցնելու ուղղությամբ գրեթե չի արվում ոչ մի քայլ: Միայն անվերջ հայտարարություններ են ձյունը լավ մաքրելու, սառույցը լավ կոտրելու և ավտոբուսներ ներկրելու մասին: Իսկ ուր է այդ հայտարարությունների արդյունքը` երևի միայն քաղաքապետարանին է հայտնի: Այնտեղ ըստ երևույթին մտածում են, որ Երևանը ընդամենը մի քանի փողոց է, կամ կարծում են, որ երեք օր տեղացած ձյունը երեք շաբաթում մաքրելը հերոսություն է, մեծ նվիրաբերություն երևանցիներին:

Աղաղակող երևույթ էր նաև Աբովյան փողոցի կրպակների հարցը, երբ դրանք ապամոնտաժվեցին որպես հավասարության սկզբունքի հաղթարշավ, երբ տարբերություն չի դրվում հարուստ խանութպանների և մանրավաճառ կրպակատերերի միջև, բայց մեկ էլ այդ խանութները արագորեն սկսեցին կառուցվել քաղաքի կենտրոնական հատվածի մեկ այլ տեղում՝ այգու տարածքում: Ահա այդ ամենը հանդիսացան Երևանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆիասկոն, և Մարգարյանն ըստ էության անգամ 100 օր չկարողացավ աշխատել` պահելով իր ունեցած հասարակական-քարտ-բլանշը: Մինչդեռ Երևան քաղաքի կառավարման արդյունավետությունը չափազանց կարևոր է, նկատի ունենալով Երևանի ծավալն ու բնակչության թվաքանակը հանրապետության բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ:

Այսինքն, Երևանի կառավարումը ինչ-որ առումով նաև Հայաստանի համար ստրատեգիական անվտանգության հարց է, քանի որ Երևանը ոչ միայն մայրաքաղաքն է, որտեղ կենտրոնացած է պետական կառավարման ապարատը, այլ նաև Երևանը հանրապետության կեսից ավելին է, որտեղ կառավարման ցանկացած էական վրիպում կարող է պարզապես ամբողջ երկիրը ենթարկել ցնցման: Վերջին օրերին Երևանում առկա իրավիճակը, ձմեռային կոլապսը, բնապահպանական սրվող խնդիրները, տրասնսպորտային ամենաթողությունն ու անտարբերությունը ու այդ ամեի հանդեպ Հայաստանի իշխանության իներտ արձագանքը պարզապես վկայում են, որ Հայաստանում չկա Երևանի ստրատեգիական նշանակության ամբողջական գիտակցում:

Պարզ է, որ Երևանի իշխանությունը ընտրովի է, կենտրոնական իշխանությունից անկախ: Սակայն Երևանի իշխանությունը կուսակցական իշխանություն է, իսկ այդ կուսակցությունը կենտրոնական իշխանության մեջ մեծամասնություն կազմող, նախագահի, կառավարության և Ազգային ժողովի լծակները տնօրինող կուսակցություն է, իսկ այդ կուսակցության ներկայացուցիչ նախագահն էլ քաղաքապետի երդմնակալության արարողությանը նրան հորդորում էր հուսախաբ չանել իրենց և քաղաքացիներին: Քաղաքացիներն, իհարկե, հուսախաբ չեղան, պարզապես նրանք համոզվեցին, որ Հայաստանի իշխանական ներկայիս համակարգի պայմաններում որևէ պաշտոնյայի անիմաստ է հանրային քարտ-բլանշ տալը, անկախ այդ պաշտոնյայի անձնական, մասնագիտական, մարդկային որակներից, որովհետև այդ ամենը տեղավորված է և պտտվում է անորակ համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում