Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

Տիգրան Բալայան. «Ամուր պետությունն է, որ կարող է պաշտպանել սեփական շահերը»

Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին «Առաջին լրատվական»-ը խնդրեց առանձնացնել 2010-ի արտաքին քաղաքական ոլորտի ամենակարևոր իրադարձությունները:

«Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության բնագավառում ամենակարևոր իրադարձություններն էին՝

– Մուսկոկայի հայտարարության, Ալմաթիի հայտարարության, Աստրախանի հռչակագրի և Աստանայի հնգակողմ հայտարարության ընդունումը: Բոլոր փաստաթղթերում ամրագրված դրույթները լիովին համահունչ են Հայաստանի դիրքորոշումներին և ի ցույց են դնում Հայաստանի կառուցողական և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը:
– ՀՀ նախագահի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու վերաբերյալ և այդ քայլի դրական ընկալումը միջազգային հանրության կողմից:
– Հայաստան-Եվրոպական Միություն ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը:
– ՀՀ նախագահի այցերը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների մայրաքաղաքներ, հանդիպումներն այդ երկրների ղեկավարների հետ:
– ՌԴ նախագահի պետական այցելությունը Հայաստան:
– ՀՀ և ԱՄՆ նախագահների հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղարի այցը Երևան»,- ասաց Տ.Բալայանը:

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակը նաև հավելեց. «Քանի որ մեր արտաքին քաղաքականությունը անմիջականորեն կապված է նաև տարածաշրջանի հետ, ապա, կարծում եմ, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի որոշումը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային խոշոր նշանակության իրադարձություն կարելի է համարել: Հայաստանի միջնորդությամբ ընթացած ռուս-վրացական բանակցությունների արդյունքում վերաբացվեց Վերին Լարս-Կազբեկի անցակետը: Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում Ադրբեջանի կողմից հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտումները և դիվերսիոն գործողությունները մտահոգիչ են»:
Ի՞նչ կմաղթեք տարածաշրջանին 2011-ին` մեր հարցին ի պատասխան Տ.Բալայանն ասաց. «Մաղթանքները շատ պարզ են. ամենակարևորը՝ խաղաղություն և կապույտ երկինք: Մեր պետության համար հոբելյանի տարի է՝ 20-ամյակն է, և կմաղթեմ, որ հաջորդ տարի մեր պետությունը առավել զարգանա, ամրապնդի իր դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային ասպարեզում: Ամուր պետությունն է, որ կարող է պաշտպանել սեփական շահերը, կայացնել ինքնուրույն ու արժանապատիվ որոշումներ, բարձր պահել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում և ավելացնել իր բարեկամների թիվն աշխարհում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում