Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Չեմ կարծում, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը». Թաներ Յըլդըզ

Թուրքական Cumhurriyet թերթին տված հարցազրույցում Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն անդրադարձել է Հորմուզի նեղուցի հնարավոր փակման շուրջ առաջացած լարված իրավիճակին.

«Չեմ կարծում, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։ Մեր իրանցի եղբայրները նույնպես չեն ցանկանում տարածաշրջանում լարվածության առաջացում, սակայն նրանք անհանգստացած են հնարավոր պատժամիջոցների սահմանումից։ Ի պատասխան դրա՝ նրանք հայտարարում են, որ կփակեն Հորմուզի նեղուցը։

Վերջին շրջանում կողմերը (ԱՄՆ-ը և Իրանը) բավական մեղմացրել են իրենց դիրքորոշումը տվյալ խնդրի շուրջ՝ հասկանալով, որ պատերազմի միջոցով անհնար է հասնել իրենց նպատակներին։ Իրանի հանդեպ պատժամիջոցները ցայժմ հանդիսանում են տևական վեճերի առարկա։

Իրանը Թուրքիայի հարևան և գործընկեր երկիրն է, ինչի համար էլ Թուրքիան պետք է գործի երկկողմանի հարաբերությունների շրջանակներում։ Թուրքիան ու Իրանը կարող են համատեղ իրագործել բազմաթիվ հետաքրքիր նախագծեր»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի վերջին թուրքական կողմը տվել էր դեպի Եվրոպա թուրքական տարածքով իրանական գազի տարանցման հարցում իր նախնական համաձայնությունը։ Եվրոպային իրանական գազամատակարարումները մեկնարկելու են 2014 թվականից, երբ Իրանում կկրկնապատկվի գազի արդյունահանումը։ Իրանը Թուրքիայի տարածքով տարեկան 35 միլիարդ խորանարդ մետր գազ է առաքելու Եվրոպա։ Այդ նպատակով կառուցվելու է նոր գազատար, որի 1720 կիլոմետրանոց հատվածն անցնելու է Թուրքիայի տարածքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում